 
                        Գերմանիայի կանցլերը Թուրքիա մեկնելիս անձամբ է իր իրերը տարել օդանավ
 
                                    Թուրքական մամուլում մեծ ուշադրության է արժանացել այն փաստը, որ Գերմանիայի Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա մեկնելիս բավականին համեստ է դրսևորվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես սոցմեդիայում և մամուլում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Մերցն անձամբ իր իրերը վերցնում մեքենայից և շարժվում դեպի օդանավը:
Ուշադրության է արժանացել նաև այն փաստը, որ Մերցին ուղեկցող թիկնազորը սակավաթիվ էր և օդանավակայան մուտքը՝ առանց շարասյան:
Թուրքական մամուլում Գերմանիայի կանցլերի պահվածքը հիմնականում որակվել է հետևյալ կերպ. «Մերցը Թուրքիա այցը հասարակ ձևով է սկսել»: Զուգահեռ շեշտվել է նաև, որ Գերմանիայում Մերցի պահվածքը ևս ուշադրության է արժանացել։ Մարդիկ կանցլերի մոտեցումը որակել են որպես «անկեղծության ուղերձ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        