 
                        Ձերբակալվել է Ստամբուլի նախկին քաղաքապետի խորհրդականը
 
                                    Ձերբակալվել է Թուրքիայում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ և այժմ կալանավորված Էքրեմ Իմամօղլուի խորհրդական Իբրահիմ Օզքանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ վերջինիս ոստիկանությունը բերման է ենթարկել ցուցմունք տալու համար:
Հավելենք, որ Օզքանը եղել է ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ) կողմից Իմամօղլուին չաջակցելու մասին ընդունված որոշման դեմ արտահայտվածներից մեկը:
Նման մոտեցումից հետո վերջինս հրաժարվել էր կուսակցության անդամակցությունից 2023-ի դեկտեմեբրի 23-ին: Այդ ժամանակից ի վեր Օզքանը համարվել է այն մարդկանցից մեկը, ով կարծել է, որ պետք է աջակցություն ցուցաբերվի Իմամօղլուին:
Նշվում է նաև, որ 2024-ի մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ Օզքանն աջակցել է «ԺՀԿ» և «Լավ» կուսակցությունների միջև համագործակցության ձևավորմանը, սակայն «Լավ» կուսակցության կողմից դրան չհամաձայնելուց հետո վերջինս հրաժարվել էր այդ կուսակցության Ստամբուլի ավագանու խմբի ղեկավարի պաշտոնից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        