Իսրայելի պաշտպանության բանակում հավելել են, որ հարվածները հասցվել են՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի ավիահարվածների, որոնք Գոլանի բարձունքների ուղղությամբ հասցվել են վերջին օրերին։
Նիկոլ Փաշինյանն ասուլիսում՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ հաստատեց՝ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցվի նրանց գործունեությունը:
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ ցույց տվեց ՀՀ տարածքի մանրակերտը` պատասխանելով հարցին, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը։
Մեզ համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը. Նիկոլ Փաշինյան
Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։
Ի վերջո, ձգտումը կովկասյան տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն համար պետք է լինի, որն ուղղված է երկու ժողովուրդների օրինական նկրտումներին, և կնպաստի կայունությանը և փոխադարձ համագործակցությանը
Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:
Մարտի 11-ին տարածաշրջանի երկրների ղեկավարները հանդիպել էին Ճամայկայում՝ քննարկելու Հայիթիում անցումային կառավարություն ստեղծելու հարցը։
Միացյալ նահանգները՝ Հայաստանում ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման նպատակով, նախատեսում է իր բյուջեից գումար հատկացնել Հայաստանին։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:
2019-2023 թվականներին ավելի մեծ թվով զենքեր են մտել Ասիայի և Օվկիանիայի երկրներ և Մերձավոր Արևելք, որտեղ գտնվում են աշխարհում զենքի 10 խոշորագույն ներմուծողներից ինը։
Նախարարը պարզաբանել է, որ գումարը ծախսվելու է անվտանգության միջոցառումների վրա, որոնք ներառում են ազդանշանային համակարգը, ցանկապատերը և տեսախցիկները։
Թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված՝ գերմանական օծանելիքի տունը թողարկում է նոր օծանելիք՝ «Նռան գույնը»։
Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Կարծում եմ՝ Իրանի ուղերձները հաշվի չառնելը կնշանակի մերժել իրական դաշնակցին և գնալ խոստումներ տվողների ետևից, խոստումներ, որոնց ներքո Հայաստանի համար որևէ լուրջ աջակցություն չկա թաքնված»,- նկատեց նա։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտն ուսումնասիրություն է անցկացրել, որտեղ համեմատություններ են անցկացվել աշխարհում զենքի վաճառքի 2019-ին նախորդ 5 տարների և 2019-ին հաջորդող 5 տարիների միջև։
Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է։
ՌԴ նախագահական ընտրություններում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հավաքել ձայների 82%-ը, սպասվող մասնակցությունը 71% է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայիթիում գտնվող հանցախմբերին դադարեցնել ապակայունացնող գործունեությունը: Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
Եվրամիության անդամ երկրները կարճաժամկետ կտրվածքով ինքնուրույն կֆինանսավորեն իրենց պաշտպանական ոլորտները:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ անդրադարձել է ադրբեջանական «իսլամաֆոբիկ» հիստերիային՝ նշելով, որ վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվորեն աղաղակում է իսլամաֆոբիայի դրսևորումների վերաբերյալ և մեծ ջանքեր գործադրում աշխարհին համոզելու համար, թե Ադրբեջանի նկատմամբ տարվում է իսլամաֆոբ քաղաքականություն։
Հնդիկ գիտնականները հաջողությամբ փորձարկել են «Agni-5» բալիստիկ հրթիռ՝ հագեցած առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով: Այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Օրերս ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է, որ Ֆրանսիան, ընտրելով Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները, խախտել է տաբուն՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին այն երկիրը, որը պաշտպանական սարքավորումներ է տրամադրել ՀԱՊԿ անդամ Հայաստանին:
Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։
Շտապօգնության բրիգադները բուժօգնություն են ցուցաբերել 50 տուժածի, որոնցից մի քանիսին հոսպիտալացրել են:
Ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի նոր նախագահ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս մասին նշված է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում սադրանք որակեց հայտարարությունները, թե ՀՀ իշխանության քայլերն ուղղված են Ռուսաստանի դեմ։
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի վարչակարգի ձեռնարկած գործողությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության միջազգային նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում են հանդիսանում։
«Հայկական պատվիրակությունում կար մարդ, ով ասում էր՝ ռուսները մեր առաջին թշնամին են, կար մարդ, ով Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնեց՝ ասելով, որ դա իր պետության հիմնը չէ։ Ի դեպ, դահլիճը լքած ՔՊ-ական պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին ուզում եմ հիշեցնել, թե ինչի համար է ընտրվել պատգամավոր, և փաստորեն այն ֆունկցիան, որն ինքը պետք է իրականացնի՝ չի իրականացնում։ Իր կողմից չենք տեսնում ոչ մի արձագանք՝ կապված ռուս ազգի վերաբերյալ տարբեր հայտարարությունների հետ»,- եզրափակեց Մարիամ Հովսեփյանը։