 
                        ՄԱԿ-ում անթույլատրելի են համարել Կարիբյան ծովում նավերին ԱՄՆ-ի հասցրած հարվածները
 
                                    ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչությունը դատապարտում է Կարիբյան ծովի նավերին ամերիկացի զինվորականների հասցրած հարվածները, որոնք, Վաշինգտոնի տվյալների համաձայն, մասնակցում են թմրանյութերի մաքսանենգությանը։
«Այս գրոհները և զոհերի թվի աճն անընդունելի են։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի գրոհները», – ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության խոսնակ Ռավինա Շամդասանին ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել հետաքննություն անցկացնել և նշել է, որ «Կարիբյան ծովում ու Խաղաղ օվկիանոսում նավերի վրա ԱՄՆ-ի կողմից ավիահարվածները խախտում են միջազգային իրավունքը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր բանակն օգտագործել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս գտնվող լատինաամերիկյան թմրակարտելներին հարվածներ հասցնելու համար։
ԱՄՆ հրամանատարությունը Լատինական Ամերիկայի ափեր է ուղարկել ութ նավ և մեկ սուզանավ։ Նման գործողությունները մտահոգություն են առաջացրել մի շարք երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի իշխանությունների մոտ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        