ՄԻԵԴ-ի դատավճռի հակասական մեկնաբանություններն ու արձագանքները քաղաքականորեն հասկանալի են։ Պարզ է, որ Անկարան նախ պիտի շտապեր ցնծությամբ դիմավորելու վճիռը, ընդհուպ հայտարարելու, որ հայության հարյուրամյա ստաբանությունը այս ձեւով աւարտվեց։
Ազատազրկման վայրում գտնվող REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը հոկտեմբերի 16-ին դաժանաբար ծեծվել է թիվ 2 գաղութում, որտեղ կրում է իր պատիժը, հայտարարել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը:
Ադրբեջանի Տերտերի շրջանի Ախքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլլաևը ձերբակալվել է շփման գծից ոչ հեռու ադրբեջանցի զինվորականների կողմից` հայկական կողմն անցնելու փորձ կատարելիս:
«Մենք խոսեցինք 1915 թվականի, ինչպես նաև այդ կապակցությամբ Գերմանիայի Բունդեսթագում առկա դիմումին վերաբերող որոշակի հարցերի շուրջ: Ես նշեցի, որ իրականում այս հարցերը պետք է առանձնահատուկ քննարկվեն ակադեմիական մակարդակով հանձնաժողովի շրջանակում, որի կազմում, ի թիվս այլոց, ընդգրկված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ»:
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գործարար Ամիրան Գեորգաձեն գնդակահարել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովին ու «Կրասնոգորսկի էլեկտրացանցերի» ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին:
Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում, որտեղ Իրանն ու «Վեցյակը» 3 ամիս առաջ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկան, սկսվել է աշխատանքային մեխանիզմի՝ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված էր գործարքով:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները ռուսական ինքնաթիռների հարվածներից հետո զանգվածաբար լքում են իրենց դիրքերը Դամասկոսի մերձակայքում:
Անօդաչու թռչող սարքը, որը նախօրեին խոցել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն իրենց օդային տարածքում, պատրաստվել է Ռուսաստանում, սակայն Մոսկվան Անկարային հայտնել է, որ սարքը չի պատկանում Ռուսաստանի Դաշնությանը:
Աշխատանքից ազատվել է Ադրբեջանի զինվորական ծառայության զորակոչի պետծառայության բաժիններից մեկի պետը:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի Սուրահանի շրջանի Զիխ գյուղում բողոքի ակցիաներ են սկսվել: Պատճառը սողանքների հետևանքով վթարային դարձած տների քանդումն է:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը Համբուրգում մասնակցեց Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության Երիտթևի(CDU Junge Union) համագումարին, որը կրում էր «Քո ապագան նշանակություն ունի» խորագիրը: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀԿ ԵԿ-ն ՔԴՄ ԵԿ կողմից հրավեր էր ստացել Համբուրգում կայանալիք Deutchlandtag-ին մասնակցելու համար:
Այսօրվանից Միջերկրական ծովում կսկսվեն ՆԱՏՕ-ի ու նրա դաշնակիցների խոշորագույն զորավարժությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննել են 30-ամյա տղամարդուն, ով ավելի վաղ ձերբակալվել էր իր երկու մանկահասակ երեխաներին սպանելու ու կնոջը դանակի բազմաթիվ վնասվածքներ հասցնելու համար:
Ուղևորի անսպասելի մահվան պատճառով իռլանդական Aer Lingus ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել:
Թուրքիան պետք է ներողություն խնդրի, որ իր երկու մարտական ուղղաթիռները հատել են ՀՀ սահմանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի իննին ՀՀ սահմանը հատած թուրքական ուղղաթիռներին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է Trend-ը:
Թուրքիայում կայացել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի շինարարության կառուցման հետ կապված փաստաթղթերի ստորագրման արարողությունը, հայտնում է TRT Haber-ը:
Ադրբեջանական Haqqin.az-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել:
«Սիրիան և Իրաքը հանդիսանում են պատերազմական մի դաշտ, որտեղ տեղի է ունենում պատերազմ. բոլորը՝ բոլորի դեմ: Հասկանալի է, որ Ռուսաստանի կողմից այս օպերացիայի սկիզբը հանդիսանում է ուկրաինական ճգնաժամից հետո ամենալուրջ աշխարհաքաղաքական զարգացումը՝ գլոբալ մակարդակով»,- այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 18-ին Ժնեւում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների ավտոշարասյանը հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է նվազագույնը 40 իսլամիստ:
Սկսվել է Վրաստանի վարչապետի տեղակալի ու Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի այցը Ադրբեջան, հայտնում է haqqin.az-ը:
Պոդոլսկում պարզում են արյունալի ողբերգության հանգամանքները: Ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, ում կասկածում են սեփական երեխաների սպանության մեջ:
Իրանի Թեհրան-Գում ավտոմայրուղում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով զոհվել է 20 մարդ:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի 28-ամյա բնակիչ Էլվին Գաֆարովը պայթել է ականի վրա:
Եվրամիությունը հոկտեմբերի 18-ին ընդունել է օրենսդրական հիմքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փաստաթուղթ, որը նախատեսում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթաց, հայտնում է USA Today-ը:
Իրաքի բանակի զինծառայողները քրդական «Փեշմեգա» աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ճեղքել ԴԱԻՇ-ի զինյալների պաշտպանությունը հարավարևմտյան Քիրքուք նահանգի Խավիջա շրջանում, հայտնում է RIA Novosti-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա՝ Թուրքիայի ղեկավարության հետ քննարկելու միգրացիոն ճգնաժամի հարցեր, հայտնում է BBC-ն:
Մենք հետաքրքրված ենք ոչ միայն առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ, այլև համատեղ ձեռնարկությունների, համատեղ պրոյեկտների ստեղծմամբ։ Մեր գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով, փորձում ենք հաճախակի հանդիպումներ կազմակերպել նրանց համար, որպեսզի նրանք ծանոթանան, նոր պայմաններ բանակցեն։