Բաժիններ՝

Կրասնոգորսկում գործարարը գնդակահարել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալին

Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գործարար Ամիրան Գեորգաձեն գնդակահարել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Յուրի Կարաուլովին ու «Կրասնոգորսկի էլեկտրացանցերի» ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին:

Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեին:

Նախնական տեղեկություններով՝ ցերեկը պաշտոնյայի սենյակ է ներխուժել գործարարը, ով զբաղվում է շինարարական օբյեկտներով: Տղամարդը կրակել է ավտոմատ զենքից, հայտնում է Interfax-ը:

Ստացած վնասվածքներից տղամարդիկ տեղում մահացել են:
Գործարարը պաշտոնյաներին սպանել է շինարարության համար նախատեսված հողատարածքներից մեկը մի կատեգորիայից մյուսը տեղափոխելու առաջարկի բազմաթիվ մերժումներից հետո:

Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ մարդասպանին:
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հատկանիշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս