Բաժիններ՝

Դաղստանում ահաբեկչություն իրականացրած երիտասարդը բազմիցս փորձել է համալրել ԴԱԻՇ-ի շարքերը

Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Ադմիր Թալիբովը բազմիցս հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ որպես անձ, որը պատրաստ է համալրել ԴԱԻՇ-ի զինյալների շարքերը:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը Դասղտանի Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում Մոսկվայի ժամանակով առավոտյան ժ. 9.05-ին:

Իրավապահները կանգնեցրել էին «ՎԱԶ-2109» արծաթավուն մեքենան՝ ստուգման նպատակով, ինչին անմիջապես պայթյուն էր հաջորդել: Պայթյունի պահին դեպքի վայրում գտնվել է նաև ուղևորատար միկրոավտոբուս, որը պայթյունից այրվել է: «ՎԱԶ-2109» մեքենայի տերը պնդում է, որ փետրվարի սկզբին այն վաճառել է շուկայում: Նախնական տեղեկություններով՝ մեքենայի ղեկին եղել է 23-ամյա Թալիբովը, որը գնել էր մեքենան 1 շաբաթ առաջ:

Նախնական տեղեկություններով՝ 2 մարդու կյանք խլած պայթյունի հետևում կանգնած է Աբուդտին Խանմուհամմեդովի ահաբեկչական կազմակերպությունը («Южная»), որի հաշվին կան մի շարք աղմկահարույց հանցագործություններ:
ԴԱԻՇ խմբավորման բջիջն ստանձնել է Դաղստանի ահաբեկչության պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս