Բաժիններ՝

Լոնդոնից Նյու Յորք թռչող ինքնաթիռը ստիպված է եղել շտապ վայրէջք կատարել լազերով օդաչուին կուրացնելու պատճառով

Virgin Atlantic ավիաընկերությանը պատկանող A340 ինքնաթիռը ստիպված է եղել դադարեցնել Նյու Յորք չվերթը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Թռիչքից անմիջապես հետո օդաչունին լազերով կուրացրել են, ինչից հետո նա, ելնելով անվտանգության նկատառումներից, որոշել է չեղյալ հայտարարել թռիչքն ու վերադառնալ օդանավակայան:

Արդյունքում՝ չվերթը ստիպված են եղել հետաձգել, հայտնել են BBC-ի ռուսական ծառայությունից:

Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 15 անդամներն ու 252 ուղևորները, որոնց տեղավորել են հյուրանոցներում: Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե որտեղից են հատկապես կուրացրել օդաչուին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29