Բաժիններ՝

Ռուս-ադրբեջանական սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանն ու ՌԴ Դաղստանի Հանրապետությունը միացնող «Կավկազ» դաշնային մայրուղին շրջափակվել է ռուս-ադրբեջանական սահմանի մոտ ոստիկանական ճանապարհապարեկային պահակակետում տեղի ունեցած պայթյունի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, պայթյունը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 9-ին Դերբենտի շրջանի «Ջիմկենտսկի» ճանապարհապարեկային պահակակետում: Դաղստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն` ոստիկանության աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են ավտոմեքենան, այդ պահին մահապարտ-ահաբեկիչը գործողության է բերել պայթուցիկ սարքը: Արդյունքում, վերջին տվյալներով, ոստիկանության երկու աշխատակից զոհվել, եւս 18 մարդ տարբեր աստիճ անի վնասվածքներ են ստացել:

Մասնագետների գնահատականներով, պայթուցիկի հզորությունը կազմել է 30 կգ տրոտիլային համարժեքից ավելի:

Դաղստանում ճանապարհապարեկային պահակակետում պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Նախնական տվյալներով` ռումբը պայթեցրել է 23-ամյա Ադմիր Թալիբովը, որը Աստրախանի բժշկական համալսարանի նախկին ուսանող է: Նա բազմիցս հայտնվել էր իրավապահների տեսադաշտում եւ անգամ ձերբակալվել Աստրախանի օդնավակայանում ԻՊ-ին միանալու մտադրությամբ Թուրքիա թռչել փորձելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս