Բաժիններ՝

Բեռլինը սպառնում է Ուկրաինային

Կոռուպցիայի մեղադրանքների ֆոնին Գերմանիայի կառավարությունը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին այն մասին, որ բարեփոխումների նախանշված կուրսից շեղումն Ուկրաինայի համար հղի է հետևանքներով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել էր բարեփոխումներ իրականացնելու անհնարինության պատճառով հրաժարական ներկայացնելու մասին:

Այվարաս Աբրոմավիչուսի հրաժարականի շուրջ ծագած սկանդալը պետք է Կիևի համար «արթնության ազդանշան» ծառայի, փետրվարի 15-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«Մենք պնդում ենք, որ այս շաբաթ ու հետագայում նույնպես Ուկրաինայի ղեկավարությունը, ուկրաինական խորհրդարանն ու երկրի նախագահն ստանձնեն բարեփոխումների ընդունված կուրսի կատարումը»,- Գերմանիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

Վերջինս հիշեցրել է, որ Ուկրաինային բազմամիլիարդանոց ֆինանսական օգնության փաթեթը տրվում է երկրի կողմից հիմնարար բարեփոխումների կամավոր անցկացման հիման վրա:

Այսպես, ԱՄՀ-ի վարկային ծրագիրը կապված է կոնկրետ փաստաթղթերի հետ, որտեղ նշված են կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդները:

Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարարի հրաժարականից հետո ԱՄՀ-ն Կիևին նախազգուշացրել էր ֆինանսական օգնության հնարավոր դադարեցման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս