Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհուրդը մայիսի 9-ին Ռուսաստանի խնդրանքով կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության թեման, քննարկումը կանցկացվի դռնփակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիից ստացված հաղորդագրությունը։
Մինչդեռ իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի որոշակիացման հետ, հենց անվտանգության տեսանկյունից առավել վիճահարույց են, եթե չասենք վտանգավոր:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։
Իսլամական տարածքները պետք է «մերձենան միասնական ճակատով ընդդեմ ընդհանուր ամբարտավան հակառակորդների», – ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ մարտական ճակատի ընդլայնումն անվանելով «թշնամուն քայքայելու ռազմավարություն»։
Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում, որ որևէ երկիր փորձի ազդել, թե իր ժողովուրդն ում կընտրի խորհրդարանում կամ նախագահականում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը Sky News-ին։
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն մահացու ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը:
Եթե պատերազմ լինի, լինելու է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ փոխհամաձայնեցված. Սուրեն Պետրոսյան
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Վիեննան չի պլանավորում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ դառնալ։
«Չկա նման թիվ, թե քանի հոգու փողոցում հայտնվելու պարագայում ուժայինները կկանգնեն փողոցում հավաքվածների կողքին։ Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը, կարող է 100 հազար մարդ դուրս գա փողոց, ոչինչ չստացվի, 1500-ը դուրս գա՝ հարցը լուծվի»,- ասաց նա։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության ղեկավար Յուսեֆ Գաֆարզադեն հայտնել է, որ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի Իրանի և Ադրբեջանի խոշորագույն համատեղ ջրային նախագիծը՝ Կիզ Կալասի ամբարտակը: Դրա մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։ Թավրիզից 220 կմ հյուսիս-արևելք գտնվող Կիզ Կալասի ամբարտակը կառուցվել է Արաքս գետի վրա՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին։
Այսինքն՝ եթե Ադրբեջանը վաղը Երևանն ուզի, պիտի ասենք՝ տանք, որ պատերազմ չսկսվի՞. կոթեցի
Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանազատման և սահմանագծման գործընթացին և 1988 թվականի փաստաթղթերին, որոնք, ըստ նրա, չեն հասցրել մտնել ուժի մեջ, մի «գաղտնազերծում» է արել՝ «2020-ից մեր գործերի մի զգալի հատված վերաբերել և նվիրված է եղել սահմանազատման հետ կապված բոլոր փաստաթղթերը գույքագրելուն, ուսումնասիրելուն՝ մի նպատակով՝ հստակ իմանալու համար, թե որտեղով է անցնում ՀՀ լեգիտիմ սահմանը»:
Ղրղզա-տաջիկական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել Տաջիկստանի բնակիչների և Ղրղզստանի սահմանապահների միջև։
«Այդ օրակարգից խուսափելու համար, Ադրբեջանը չգնաց արևմտյան հարթակներ, իսկ հայկական կողմն էլ մերժում է ռուսական հարթակներում հնարավոր խոսակցությունը և արդյունքում՝ շրջանառության մեջ մտավ Ղազախստանի կողմից երկխոսության համար հարթակ տրամադրելու խոսակցությունը։ Եթե հիշում եք՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը սկզբում եղավ Ադրբեջանում, բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, հետո հանդիպումներ եղան Երևանում և կայացվեց այդ որոշումը»,- ընդգծեց փորձագետը։
Այցի ժամկետների մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը։
Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:
Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը, և պնդել, որ 4500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը՝ եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:
Մայիսի 6-ին տեղի են ունեցել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների (APF, ENNHRI, NANHRI, RIDHCA) տարածաշրջանային ցանցերի ներկայացուցիչների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) Բյուրոյի հանդիպումները։
Անդրադառնալով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին` ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը գոհունակությամբ փաստել է առաջին ծրագրի հաջող իրականացման մասին` շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ծրագրի իրականացմանն անվերապահ աջակցության համար:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների միջև քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ, և եթե այո, ապա ինչ մակարդակով՝ դեսպանների, թե գործերի հավատարմատարների։
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը։
Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանը Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինա զենքի մատակարարումների համար հանգույց է հանդիսանում և ուժեղացված հսկողություն է իրականացնում լրտեսական գործունեության ցանկացած նշանի հայտնաբերման համար։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Տեղեկությունը Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Դեպքի մանրամասնությունները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Լիտվայի Հանրապետության ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար գոյություն ունեն 40 տարեկան տարիքային շեմի, ինչպես նաև ծագումով լիտվացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջներ:
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան կապող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի վերակառուցումից մոտ երկու շաբաթ անց։
Մայիսի 7-18 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկել են DENİZKURDU-II/2024 (Ծովային գայլ) զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Մարմարա, Էգեյան, Արևելյան Միջերկրական և Սև ծովերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո, կարող է Պետդումա ներկայացնել նոր վարչապետի թեկնածությունը: