Ուշակովի հայտարարությունների հիմնական դրույթները` Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին
Ներկայացնում ենք ՌԴ նախագահ Յուրի Ուշակովի հայտարարության հիմնական դրույթները.
• ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի առաջարկին՝ շարունակել կարգավորման ուղղությամբ աշխատանքը հատուկ ստեղծվող աշխատանքային խմբերի շրջանակներում:
• Ուկրաինայի հարցով աշխատանքային խմբերի պարամետրերի մասին հայտնի կդառնա հունվարի սկզբին։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է պատերազմը հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտության մասին:
• Պուտինը և Թրամփը հիմնականում համակարծիք են այն հարցում, որ ժամանակավոր զինադադարը կհանգեցնի միայն Ուկրաինայում հակամարտության ձգձգմանը:
• Թրամփը զանգահարել է Պուտինին՝ ուկրաինական կարգավորումը քննարկելու համար նախքան Զելենսկու հետ հանդիպումը:
• Կողմերը պայմանավորվել են ևս մեկ անգամ խոսել հեռախոսով ԱՄՆ նախագահի և Զելենսկու հանդիպման արդյունքներով:
• Կիևի համար իմաստ ունի «առանց հապաղելու» որոշում կայացնել Դոնբասի վերաբերյալ՝ հաշվի առնելով ռազմաճակատներում ստեղծված իրավիճակը:
• ԱՄՆ նախագահն ընդունել է, որ ուկրաինական հակամարտությունն իր համար ամենադժվարն է ստացվել:
• ԱՄՆ նախագահն ուշադիր լսել է պայմանավորվածությունների ձեռքբերման հեռանկարների վերաբերյալ ռուսական գնահատականները:
• Պուտինի հետ զրույցը կազմակերպվել է Թրամփի նախաձեռնությամբ:
• Ռազմական գործողությունների վերջնական դադարեցման համար Կիևից պահանջվում է պատասխանատու որոշում:
• Ռուսաստանի առաջնորդը Թրամփի հետ զրույցում հայտարարել է Անկորիջում ձեռք բերված փոխըմբռնումների վրա այսուհետ ևս հենվելու կարևորության մասին:
• Թրամփը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության ավարտի դեպքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության տպավորիչ հեռանկարների մասին:
• Կողմերը փոխանակվել են ամանորյա շնորհավորանքներով և երջանկություն մաղթել ՌԴ և ԱՄՆ ժողովուրդներին:
• Խոսակցությունը տևել է 1 ժամ 15 րոպե, կրել է ընկերական, բարյացակամ և գործնական բնույթ:
