Բաժիններ՝

Խաղաղության համաձայնագիրը մոտ է, մնացել են 1–2 բարդ հարցեր. Թրամփ և Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ խաղաղ կարգավորմանն ուղղված 20 կետանոց պայմանագրի շուրջ բանակցություններում էական առաջընթաց է արձանագրվել։ Նրա խոսքով՝ փաստաթղթի շուրջ համաձայնեցված է արդեն մոտ 90 տոկոսը, իսկ Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցը համաձայնեցված է ամբողջությամբ՝ 100 տոկոսով։

Զելենսկին ընդգծել է, որ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար առանցքային նշանակություն ունեն, և դրանց շուրջ ձեռք բերված համաձայնությունը կարող է հիմք հանդիսանալ հետագա քաղաքական լուծումների համար։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումը՝ այն բնութագրելով որպես «հրաշալի»։ Թրամփի խոսքով՝ կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնությանը, և այս փուլում բաց են մնում ընդամենը 1-2 ամենաբարդ հարցեր։

ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ այդ հարցերի լուծման դեպքում հնարավոր կլինի անցնել համաձայնագրի վերջնական ձևակերպմանը, ինչը կարող է կարևոր քայլ դառնալ Ուկրաինայում շարունակվող հակամարտության կարգավորման ուղղությամբ։

«Տարածքային խնդիրներն ամենալուրջն են և չլուծվածը։ Ուկրաինան պետք է լուծի կարգավորման հարցերը հանրաքվեի կամ խորհրդարանի հաստատման միջոցով։

Հարկ է շտապել՝ համաձայնության հասնել, հակառակ դեպքում առաջիկա ամիսներին Ուկրաինան կարող է նոր տարածքներ կորցնել»,-նշել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս