Լավրովը բացահայտումներ է արել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուշագրավ մանրամասները

«Շատ հետաքրքիր մանրամասներ նախարար Լավրովից.

Նա պատմեց, թե ինչպես էր Ռուսաստանը կետ առ կետ ընդունում Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի առաջարկները:

Դեռևս Անքորիջում, երբ երկու նախագահները «նստեցին բանակցությունների» (Մ. Ռուբիոն և ես ևս այնտեղ էինք), Ռուսաստանի նախագահ Վ. Վ. Պուտինը, նայելով Ս. Ուիթքոֆին, որը նույնպես այնտեղ էր, սկսեց թվարկել ամերիկյան առաջարկները՝ կետ առ կետ:

Յուրաքանչյուր կետից հետո նա ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի և պետքարտուղար Մ. Ռուբիոյի ներկայությամբ հարցնում էր Ս. Ուիթքոֆին՝ արդյո՞ք ճիշտ է նշել այն գաղափարները, որոնք վերջինս բերել էր Մոսկվա Անքորիջից առաջ: Իր յուրաքանչյուր հարցին Ս. Ուիթքոֆը դրական պատասխան էր տալիս:

Ուստի, երբ իմ գործընկեր Մ. Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, իսկ համաձայնություն՝ ոչ, դա ինձ մոտ հարցեր է առաջացնում այն առումով, թե մենք ինչ ենք հասկանում «համաձայնություն» ասելով: Եթե մի կողմը՝ տվյալ դեպքում ԱՄՆ-ը, սեղանին է դնում կարգավորման վերաբերյալ իր առաջարկները՝ թե ինչպես մոտենալ այս ճգնաժամին, իսկ երկրորդ կողմն իր համաձայնությունն է հայտնում այդ առաջարկներին, ապա պնդելը, թե համաձայնություն չի եղել, ինչ-որ կերպ այնքան էլ նրբանկատ չէ:

Իհարկե, անհրաժեշտ է հստակություն մտցնել այս ամբողջ իրավիճակում: Սակայն փաստը մնում է փաստ. Ալյասկայում քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք ընդունվել են ռուսական կողմից», — հայտարարել է Լավրովը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930