Ադրբեջանական բենզինի ձեռքբերումը շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար. ԱԳ նախարար
Ադրբեջանական բենզինի ձեռքբերումը շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար, տեսա բոյկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաեւ հերթեր են։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իհարկե չեմ ուզում ասել, որ բոլոր խնդիրները լուծված են․ կան Բաքվի բանտերում պահվող անձինք, շարունակաբար լսում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը, «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ»,– ասել է նախարարը։
