Նեթանյահուն և Թրամփը կքննարկեն Գազայում հրադադարի հարցը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ապա արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչում գտնվող Թրամփի Մար-ա-Լագո հանգստավայրում։
Reuters-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահը փորձելու է առաջ մղել Գազայում փակուղում հայտնված հրադադարի հարցը։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն իսրայելական կողմի մտահոգություններն է հայտնելու Լիբանանում և Իրանում «Հեզբոլլահ» արմատական շարժման գործողությունների առնչությամբ։
Սպիտակ տունը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ առաջիկա Թրամփ-Նեթանյահու հանդիպման վերաբերյալ։
