Լեհ քաղաքական գործիչները հրաժարվում են ուկրաինական պետական պարգևներից
Եվս երեք լեհ քաղաքական գործիչ հրաժարվել է ուկրաինական շքանշաններից. նրանք են՝ պաշտպանության նախկին նախարար Մարիուշ Բլաշչակը, արտաքին գործերի նախկին նախարար Զբիգնև Ռաուն և Սեյմի նախկին մարշալ Մարեկ Կուխցինսկին։
Ինչպես հաղորդում է Rzeczpospolita-ն, Բլաշչակը հայտարարել է, որ սա «համերաշխության ժեստ է Վոլինի կոտորածի զոհերի ընտանիքների հետ և աջակցության արտահայտություն նախագահ Կարոլ Նավրոցկու դիրքորոշմանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր շքանշանը վերադարձրել էր նաև «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին։
Միաժամանակ, լեհական պետական պարգևներից հրաժարվում են նաև բազմաթիվ ուկրաինացի քաղաքական գործիչներ։

