«Ժամանակն է՝ Զելենսկուն «Վլադիմիր 30 տոկոս» մականունը տալ. Ուկրաինայի բյուջեից հենց այդքան են գողանում». Նիկոլայ Ազարով

«Ժամանակն է՝ Զելենսկուն «Վլադիմիր 30 տոկոս» մականունը տալ. Ուկրաինայի բյուջեից հենց այդքան են գողանում։ Կիևի ռեժիմի հիմքը՝ կաշառքների համակարգը, չի կոտրվել, որը կառավարում է Զելենսկին։ Գումարները երկրից դուրս են բերվում օֆշորների և Արևմուտքում անշարժ գույք գնելու միջոցով։ Իսկ եվրոպացիները փակում են դրա վրա իրենց աչքերը, քանի որ Զելենսկին իրենց ձեռք է տալիս»,-այս մասին գրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։

Նկարագրված իրավիճակը գրեթե 100 տոկոսով նման է իշխանությունից ու անօրինականություններից հղփացած Հայաստանի իշխանություններին՝ ՔՊ-ին և Նիկոլ Փաշինյանին:

Նրա համոզմամբ՝ «Ուկրաինայում որոշ քաղաքական գործիչների շրջանում սկսվել է շատ դանդաղ սթափման գործընթաց: Սակայն դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամերիկացիներն այժմ քայլեր են ձեռնարկում Զելենսկու վարչախումբը հեռացնելու ուղղությամբ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նախ՝ էներգետիկայի ոլորտում կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված գործարար Մինդիչին Իսրայելից արտաքսել են Միացյալ Նահանգներ, որտեղ նա լուրջ ցուցմունքներ է տալիս… Արդեն հասնում են այսպես կոչված մյուս էլիտաներին. հարուցվել է քրեական գործերի հսկայական շարք: Իշխանական շրջանակներում սկսել են անհանգստանալ, որ ինչ-որ բան է մոտենում, փոփոխություններ են հասունանում, և վախենում են հայտնվել «ոչ ճիշտ գնացքում»»:

Իսկ ինչո՞ւ է Եվրոպական միությունը աչք փակում Կիևի ռեժիմի կողմից Ուկրաինայում իրականացվող անօրինականությունների վրա։

Կարդացեք նաև

«Պատճառն այն է, որ ո՛չ տրամաբանության, ո՛չ էլ իրավական փաստաթղթերի տեսանկյունից ԵՄ-ն իրավունք չունի հովանավորելու կամ վարկավորելու որևէ պետության, եթե այնտեղ ծաղկում է կոռուպցիան, եթե հատկացվող միջոցները հափշտակվելու են, եթե երկրում ոտնահարվում են իրավունքներն ու ազատությունները, կիրառվում են խոշտանգումներ, տեղի են ունենում սպանություններ, իսկ բանտերը լեփ-լեցուն են քաղբանտարկյալներով։

Այնուհանդերձ, Կիևի ռեժիմին գումար հատկացնելը հրամայական է։

Այդ իսկ պատճառով Եվրամիությունը հերթական անգամ կդիմի երկերեսանիության՝ արձանագրելով, թե իբր Կիևի ռեժիմը հարգում է մարդու իրավունքներն ու ազատությունները, և այլն։ Ստորագրվելիք հերթական հուշագիրը նրանց անհրաժեշտ իրավական հիմքը կընձեռի՝ գումարները դուրս գրելու համար։

Այդ դեպքում ԵՄ-ում կկարողանան հանգիստ խղճով հայտարարել. «Մենք նրանց հետ հուշագիր ենք ստորագրել, նրանք ստանձնել են պարտավորություններ, հետևաբար՝ մենք էլ տրամադրել ենք ֆինանսավորումը»։

Մի քանի տարի անց այդ գումարների հետքերը կկորչեն, և ոչ ոք այլևս չի հետաքրքրվի դրանց ճակատագրով։ Ահա սա է Եվրոպական միության վարած քաղաքականության իրական դեմքը»,-գրել է Նիկոլայ Ազարովը։

Հրապարակման պատրաստեց 168.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930