Բաժիններ՝

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին զրկել են բոլոր պետական ​​պարգևներից

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևին զրկել է բոլոր պետական ​​պարգևներից: Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011 – 2017 թվականներին, ինչից հետո պաշտոնապես ակտիվ մասնակցություն չի ունեցել Ղրղզստանի քաղաքականությանը։ 2019 թվականի օգոստոսի 8-ին նա ձերբակալվել է Չույի մարզի Կոյ Տաշ գյուղում գտնվող իր նստավայրում։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ տարբեր քրեական գործերով։ Այդ մեղադրանքներից մի քանիսով նա արդարացվել է, մյուսներով՝ դատապարտվել բանտարկության։ Աթամբաևն ընդհանուր առմամբ ազատազրկման վայրերում է անցկացրել ավելի քան երեք տարի, ապա ազատ է արձակվել և գրեթե անմիջապես հեռացել հանրապետության սահմաններից։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ բուժման համար մեկնել է Իսպանիա, որտեղ մնում մինչ օրս։

Այս տարվա հունիսին Ղրղզստանի նախկին նախագահին հեռակա դատապարտել են 11,5 տարվա բանտարկության։ Այս անգամ Աթամբաևը մեղավոր է ճանաչվել Չույի մարզի Կոյ Տաշ գյուղում հողամասեր անօրինական կերպով ձեռք բերելու, ինչպես նաև Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում կոռուպցիայի և 2019 թվականի օգոստոսի 7-8-ը Կոյ Տաշում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ Դատարանի որոշմամբ՝ պետք է նաև բռնագանձվի նախկին նախագահի ունեցվածքը։

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին զրկել են բոլոր պետական ​​պարգևներից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս