Փաշինյանը քննարկել է AMAA–ի համագործակցությամբ Վարդենիսում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցե

Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA–ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։

Փաշինյանը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն AММA-ի հետ կշարունակվի նաև այլ ուղղություններով։

Նշվել է, որ Վարդենիսի 700 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները կիրականացվեն 2026–2029 թվականներին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930