Կառլ III-ն իբրև գործող միապետ առաջին անգամ հրապարակել է իր անձնական հարկերի վերաբերյալ տվյալները

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը հրապարակել է իր անձնական եկամտահարկերի մանրամասները՝ դառնալով բրիտանական առաջին միապետը, որը դիմել է այդ քայլին՝ թագավորական ընտանիքի ֆինանսների առավել մեծ թափանցիկության պահանջների հետնապատկերին, գրում է The New York Times պարբերականը։

Գահ բարձրանալու պահից ի վեր Կառլ III-ը որպես հարկ վճարել է ավելի քան 30 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 39,5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բուկինգհեմյան պալատը հայտնել է նաև, որ նստավայրի տասնամյա վերակառուցման ավարտից հետո թագավորն ու թագուհի Քամիլան չեն բնակվելու Բուկինգհեմյան պալատում։

Ավելի վաղ Կառլ III-ն արդեն հրապարակել էր Ուելսի արքայազնի կարգավիճակում իր վճարած հարկերի վերաբերյալ տվյալները, սակայն ընթացիկ հրապարակումը դարձավ գործող բրիտանական միապետի անունից հարկային տեղեկությունների բացահայտման առաջին դեպքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930