Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի. Արարատ Միրզոյան

Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում եւ սա ուղիղ ասվում է նաև միջազգային մեր գործընկերներին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵՄ–ին, չի կարող հարց չծագել ԵՏՄ–ի մասով, երբ այդ պահը գա, մենք կնստենք ու որոշում կկայացնենք։ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները գնալով խորանանում են»,– ասել է նախարարը։

Նա նաեւ վստահեցրել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը հիբրիդային պատերազմով է սպառնում Հայաստանին, ինչպես ասել է եվրոպացի չինովնիկը Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, նախարար Միրզոյանն արձագանքել է. «Ապատեղեկատվության մի զգալի մաս չի գալի՞ս ռուսական X փորձագետից, պատգամավորից, հետեւաբար հիբրիդային սպառնալիքներ կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում Ռուսաստանից»

Տեսանյութեր

Լրահոս