Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը
Այսօր՝ հունիսի 26-ին, ավարտվեցին ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության E, F և D խմբերի հանդիպումները։ Այսպիսով, խմբային փուլի հանդիպումներն ավարտվել են 12 խմբերից 6-ում։
Այս պահի դրությամբ ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը.
1/16 եզրափակիչի զույգերը.
Գերմանիա — Պարագվայ
Ֆրանսիա — Շվեդիա
ՀԱՀ — Կանադա
Նիդերլանդներ — Մարոկկո
Պորտուգալիա — Գանա
Իսպանիա — Ավստրիա
ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա
Եգիպտոս — Հարավային Կորեա
Բրազիլիա — Ճապոնիա
Կոտ դ’Իվուար — Նորվեգիա
Մեքսիկա — Շոտլանդիա
Անգլիա — Էկվադոր
Արգենտինա — Ուրուգվայ
Ավստրալիա — Իրան
Շվեյցարիա — Ալժիր
Կոլումբիա — Խորվաթիա
Հիշեցնենք, որ 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականին Կատարում կայացած եզրափակիչում դրամատիկ պայքարում՝ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (3:3, 11մ.՝ 4:2):

