Գերմանական Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին Բեռլինում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ծրագիրը: Համերգին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Զինվորականները ենթադրում են, որ հարձակումը կարող էր իրականացնել «Թալիբանի» հետ կապված «Լաշկար-ե Ջանգվի» խմբավորումը։
Ավելի քան 80 իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:
Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով:
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում:
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին մերկ վիճակում պատկերող բնական մեծությամբ արձանը 22 հազար դոլարով վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում:
Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթը կատարվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն վերջերս է տեղեկատվությունը հայտնվել ԶԼՄ-ներում: Ավելի վաղ Air India-ի ինքնաթիռներն այս ուղղությամբ սովորաբար թռչում էին Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել է Խաղաղ օվկիանոսը:
Շինարարության ավարտի ստույգ ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել, սակայն ավելի վաղ տեղեկացվել է, որ «ֆոտոշրջանակը» պատրաստ կլինի այս տարվա չորրորդ եռամսյակում։ Կառույցի վերնամասում գտնվում է հետիոտների անցումը, որը պատրաստված է ապակուց, այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Այս օրերին Պեկինում ընթանում է կուսակցության փակ համագումարը։ Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ քառօրյա համագումարի ընթացքում որոշումներ կկայացվեն, որոնք կավելացնեն Սի Ցզինպինի լիազորությունները։
«Պետք է բոլորին պարզ լինի, որ ցանկացած այլ որոշում, ԼՂՀ անկախությունից բացի, կնշանակի հարյուր տարի առաջվա ողբերգության կրկնություն, ինչը հայ ժողովուրդն ուղղակի չի հանդուրժելու ոչ մի դեպքում, և Բաքուն ուղղակի բախվելու է աշխարհի բազմամիլիոն հայության կողմից միահամուռ ցասմանը և արժանանալու է անխուսափելի պատժին»:
Հոկտեմբերի 16-20-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած SIAL սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական «Նոյան Եվրոթերմ» ՓԲ ընկերությունն ընտրվել է սննդի ոլորտում տարվա ամենանորարար ընկերությունների շարքում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը:
Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ 60-ից բարձր տարիքի կալանավորների թիվը գերազանցել է կալանավորների ընդհանուր թվաքանակի 10 տոկոսը: Նրանք կատարում են Կորեայի Հանրապետությունում գրանցվող բոլոր հանցագործությունների մոտավորապես 9 տոկոսը։
Վերոնայում հոկտեմբերի 20-21-ը կայացավ Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիայի և «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից` Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանու ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բրիտանական iTV հեռուստաընկերությունը եկամուտների կրճատմամբ պայմանավորված աշխատանքից ազատում է 120 աշխատակիցների:
WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները:
Խորվաթիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Փիթ Սոուզան վավերագրել է ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ամենավառ պահերը:
«Ապրիլյան պատերազմը մեզ արթնացրեց։ Հիմա մեր հասարակությունն ու քաղաքական վերնախավը բավականին արթուն վիճակում է։ Մարդիկ տեսան, որ պատերազմի հնարավորությունը բավականին մեծ է, և մարդկանց աչքն արդեն վախեցած է։ Նախկինում, երբ Ադրբեջանն ակտիվ էր խոսում, ասում էին՝ Ադրբեջանն է, դե խոսում է, էլի, մեկ է՝ ոչինչ չի լինելու, ոնց հանգիստ ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել… Չի լինելու նման բան. մենք պետք է ինքնախաբեության թմբիրից դուրս գանք»։
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում հոգևորականների համար ստեղծվել է հատուկ համազգեստ։ Ինչպես հայտնում է ТASS-ը, համազգեստը ներկայացվել է զինվորական հոգևորականության համագումարի ժամանակ։
Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստա坦ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Լորետա Լինչի հետ` նրան ներկայացնելով Գյուլենին Թուրքիա վերադարձնելու պահանջով Միացյալ Նահանգներ ուղարկված նախկին չորս փաստաթղթերի ծրարի մասին տեղեկություններ, ինչպես նաև թուրքական կողմի ձեռք բերած նոր տվյալները:
Բանակցությունները կընդգրկեն տարբեր թեմաներ, այդ թվում՝ քննարկվելու են հարցեր, որոնք կապված են մարդու իրավունքների հետ, այսօր Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչ մի երկիր չի կարող այնպիսի դրական դերակատարում ունենալ, ինչպես Իրանը, սակայն ներկայումս Թեհրանի միջնորդությունը օրակարգում չէ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ եւ 2 գնդակ։ Դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի և 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, կենսաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը մեկնել է Թուրքիա, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ինչպես հաղորդում է «ՍուպերՕմսկ» կայքը, հղում կատարելով «ՎԿոնտակտե» սոցցանցի Regik55 համայնքի ներկայացուցիչներից մեկին, խառը մարտարվեստում հանդես եկող մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սպուտնիկ-Ադրբեջանին» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցության հարցերին։
Լեհաստանի մայրաքաղաքում շարունակվում է կանանց երկրորդ համալեհական գործադուլը։ Հավաքվածները բողոքում են իշխանությունների փորձերի դեմ՝ օրենսդրորեն խստացնել աբորտներ կատարելու սահմանափակումները, հայտնում է «Ուկրինֆորմը»։