Ուկրաինայի ստորգետնյա գազամբարներում ներկայումս կուտակված է 15.3 միլիարդ խորանարդ մետր գազ՝ ձմեռային ժամանակ սեփական սպառումն ու ԵՄ-ին առանց դադարների գազի տարանցում իրականացնելն ապահովելու համար:
Ավերվել կամ լրջորեն վնասվել է մոտ 20.000 շինություն:
Իր հայկական արմատների մասին պատմելուց հետո Հոշանան հաջորդ օրն իսկ ընկնում է ավտովթարի մեջ, կորցնում է գիտակցությունը, ապա նաև մահանում:
Իսպանիայի իշխանությունները պատրաստ են դիտարկել այն ժամային գոտի վերադառնալու հարցը, որում գտնվում են նաև Պորտուգալիան ու Մեծ Բրիտանիան:
1993 թվականին առաջ քաշված MILGEM նախագծի իրագործմանը մեկնարկ է տրվել միայն 2004 թվականի մայիսի 14-ին:
Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է ապացուցել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և արտահայտվել է Իրանի հանդեպ թե՛ միակողմանիորեն սահմանված, թե՛ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների չեղյալ հայտարարման օգտին:
Դիմելով ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ Մելիան հիշեցրել է, որ Խաջիջա Իսմայլովան շարունակում է ենթարկվել հետապնդումների:
Սա բանակցային առաջին փուլն է Իրանում անցկացված նախագահական ընտրություններից հետո:
Դա նշանակում է, որ այս տարի գրեթե կրկնակի գերազանցվելու է նախորդ տարվա դեֆիցիտի ցուցանիշը:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Այսօր Վրաստանում նշում են Սուխումի անկման 20-ամյակը:
Միևնույն ժամանակ մարսագնացին չի հաջողվել հայտնաբերել կյանքի համար ամենակարևոր ցուցիչներից մեկի՝ մեթանի հետքեր:
Մունի խոսքերով՝ 2012 թվականին Թուրքիան դարձել է աղքատներին օգնելուն ուղղված միջազգային ջանքերի գլխավոր հովանավորներից մեկը:
Դրանց թվում են հայտնվել նաև հայտնի մարդկանց տվյալները:
Մասնավորապես, եթե խորհրդային ժամանակներում ինքնաթիռները Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք էին կատարում արևելքից, ապա ներկայումս դա արվում է արևմուտքից (Հայաստանի կողմից):
Թեև այժմ նախատեսվում է հանել դրանց վրա դրված արգելքը, սակայն չի նախատեսվում դրանք ներառել թուրքերենի այբուբենում:
Իրանի նախագահի արտահայտած խոսքերը կրճատվել և խեղաթյուրվել են թարգմանիչների կողմից:
Թուրք ուսանողները Եգիպտոսի զինվորական վարչակարգին կոչ են արել հրաժարվել իշխանությունից ու ազատ արձակել նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներ» շարժման մյուս առաջնորդներին:
Լավրովն ընդգծել է, որ իրենք հուսով են, որ բանաձևի նախագծերը նախ կդիտարկվեն Հաագայում, ապա Նյու Յորքում տեղի կունենա քվեարկություն:
Դիմելով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղար Ալի Ահմեդովին՝ Հասանլին հաշվետվություն է պահանջել իշխող էլիտայի կողմից երկրից դուրս բերված 48 միլիարդ դոլարի մասին:
Երեկ Թուրքիայում անցկացվել է Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Էրդողանը Ստամբուլում գտնվող «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից վերադառնալիս է եղել տուն:
Ցուցակի առաջատարը «Лукойл»-ն է (2012թ-ին 3,6 տրիլիոն ռուբլի եկամուտով), երկրորդ տեղում է «Сургутнефтегаз»-ը` (849,6 միլիարդով), եռյակը եզրափակում է Vimpelcom-ը` 717,2 միլիարդով:
ՄԱԿ-ի գնահատականներով` 2050 թ-ին աշխարհում 240 միլիոնով կնվազի երեխաների թիվը: Նույնասեռականների ամուսնություններն էլ, որոնք քարոզվում են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, վերջնականապես քայքայում են ամուսնության եւ երեխաների ծնելիության միջեւ կապը:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախագահամետ կուսակցության անդամները:
Պայմանագրի խզման հետ կապված՝ Իրանը Ռուսաստանից պահանջում է 4.2 միլիարդ դոլարի փոխհատուցում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ամերիկացիների համար ամենամեծ վտանգը սպասվում է Եմենում, Լիբանանում, Բահրեյնում, Իրաքում, Ալժիրում, Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Սիրիայում, Սոմալիում, Աֆղանստանում, Պակիստանում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի հաղորդվում նրանց աշխատանքային գրաֆիկը:
Ընկերությունը պատրաստում է ինքնաթափի փաստաթղթերը ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցելու համար:
Իրանը շահագրգռված չէ դատարկ բանակցություններով՝ ցուցադրման համար, մեզ անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն: