Բաժիններ՝

«Մեզ հաջողվել է նվազեցնել կախվածությունը նավթային գներից». Ալիև

Նավթի գների կտրուկ անկման պատճառով նվազել են Ադրբեջանի եկամուտները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող ադրբեջանա-խորվաթական բիզնես ֆորումի ժամանակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Այս տարվա բյուջեում մենք նավթի գինը սահմանել ենք 1 բարելի դիմաց 25 դոլար մակարդակում, իսկ այսօր նավթի գինը կրկնակի գերազանցում է այց ցուցանիշը։
Կարծում եմ, որ մենք նվազագույն կորուստներով դուրս կգանք ստեղծված իրավիճակից։ Շնորհիվ Ադրբեջանում անցկացվող դիվերսիֆիկացման քաղաքականության՝ ՀՆԱ-ում նավթային ոլորտի գերակշիռ մասը կրճատվել է մինչև 33%-ով։

Մեզ հաջողվել է նվազեցնել նավթային գներից կախվածությունը։ Ներկայումս Ադրբեջանը ձգտում է ապահովել արտահանման դիվերսիֆիկացիան։ Մենք կցանկանայինք եվրոպական շուկաներ դուրս գալ մրցունակ նավթային արտադրանքով»,- հայտարարել է Ալիևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս