ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մարդու իրավունքների խորհրդում վերընտրվելու համար Ռուսաստանը չի ստացել անհրաժեշտ ձայները:
«Եթե նկատել եք, վերջին շրջանում ու ընդհանրապես Հայաստանի պարագայում, ռուս պաշտոնյաները ցավոտ չեն ընկալում ՀՀ-ԵՄ հարաբերությունները ու բանակցությունները։ Սա կարող ենք ցուցիչ համարել, թե որքան խորը կլինեն ՀՀ-ԵՄ հարաբերությունները»,- նման կարծիք հայտնեց լեհ վերլուծաբանը։
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Եզդի երկու կանայք, որոնց հաջողվել է փախչել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գերությունից, արժանացել են Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպայի բարձրագույն՝ Սախարովի անվան մրցանակին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա պահին ոչ նպատակահարմար է համարում Հալեպի ուղղությամբ օդային հարվածների վերսկսումը, սակայն Ռուսաստանը իրավունք է վերապահում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բոլոր միջոցներն օգտագործել սիրիական բանակին աջակցելու համար:
Իրաքի զինված ուժերը դադարեցրել են հարձակումը Մոսուլի ուղղությամբ` ձեռք բերված հաջողությունն ամրապնդելու նպատակով:
Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել թուրքսիրիական օդային սահմանը:
Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է նա:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կախված չէ միայն Ադրբեջանից եւ Վրաստանից, այն կախված է նաեւ Թուրքիայից, եւ երկաթգծի շինարարության երկարաձգվելը պայմանավորված է թուրքական կողմով». ասել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը կախված է ոչ միայն Ադրբեջանից և Վրաստանից, այլև Թուրքիայից։
Տրանսանատոլիական խողովակատարը (TANAP) Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն օղակ է, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը։ Այս մասին հայտնում է թուրքական Gazetekars թերթը։
Թուրքական ինքնաթիռները փորձել են ներխուժել Սիրիայի օդային տիրույթ Հալեպ նահանգի հյուսիսում, սակայն սիրիացի և ռուս զինծառայողների կողմից նախազգուշացում ստանալուց հետո հեռացել են, հայտնում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական անվտանգության ուժերում իր աղբյուրին։
Եվրասիական տնտեսական միությունը չի կարող լիարժեքորեն գործել ու ընդլայնվել, քանի դեռ պահպանվում են ներքին խոչընդոտները, այսօր հայտարարել է Ղրղըզստանի վարչապետի պաշտոնակատար Սորոնբայ Ժենբեկովը ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստում, հայտնում է RIA Novosti-ն։
Բրիտանական The Times պարբերականն անվանել է Եվրոպայում հաջորդ ռազմական հակամարտության վայրը Ղրիմից, արևելյան Ուկրաինայից և Սիրիայից հետո։
Սիրիայի զինված ընդդիմությունն այսօր առավոտից վերսկսել է Հալեպի արևմտյան թաղամասերի գնդակոծությունները, որոնք գտնվում են կառավարական բանակի վերահսկողության ներքո։
Ավելի քան 5 հազար բնակիչ ունեցող Չուկոտկայի Բիլիբինո քաղաքի բնակիչները չեն հարմարվում ծանր պայմաններին՝ ձմռանը ջերմաստիճանը նվազում է մինչև մինուս 37 աստիճան, իսկ ճանապարհները գրեթե բացակայում են։
Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ ԴԱԻՇ-ի ջիհադիստները պատանդ են վերցրել Մոսուլի տասնյակ հազարավոր բնակիչների։
Ռուսաստանն ավելի ակտիվորեն կաջակցի Դամասկոսին, եթե արևմտյան երկրները Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Թուրքիան խնդրել է «Գազպրոմ» ընկերությանն ավելացնել գազի մատակարարումների ծավալը Ռուսաստանից, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը հանդիպել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը։
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուն է ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակի պարագայում, գրում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը կողոպտել է բորտուղեկցորդուհուն ու նրա ընկերուհուն Մոսկվայի կենտրոնում, հայտնում է ռուսական 360 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-մայոր Գոլամ Ռզա Սեմային սպանվել է Սիրիայում, հայտնում է իրանական Farsnews գործակալությունը։
Ադրբեջանցի խորհրդարանական Գուդրատ Հասանգուլիևը հանդես է եկել Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում վիզային սահմանափակումները չեղարկելու առաջարկությամբ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել ԱՊՀ անդամ պետություններին ավելի խորը ինտեգրվել, մասնավորապես, միանալ ԵՏՄ-ին։
Լուկաշենկոն ընդգծել է, որ հարկավոր Է «ակտուալացնել այդ պայմանագիրը»: «Հարկավոր Է այն կատարելագործել, պետք Է վերանայում իրականացնել բոլոր ուղղություններով… դեն նետել ավելորդությունները, թողնել միայն այն, ինչ մեզ հարկավոր Է»,-հավելել Է Բելառուսի ղեկավարը:
ՄԱԿ-ը մտադիր է բանակցություններ նախաձեռնել միջուկային զենքի լիակատար արգելքի վերաբերյալ։ Կազմակերպության հատուկ կոմիտեն Նյու Յորքում կայացած նիստում բանաձև է ընդունել, որը կոչ է անում նմանատիպ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 27-ին Կալիֆոռնիայի հայ համայնքի կողմից ստացել է Հոլիվուդյան աստղ։ Ազնավուրը, որին հաճախ անվանում են «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա», ասել է, որ «խորապես զգացված է» ոչ թե Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղ ստանալուց, այլ հայ համայնքի կողմից նման պատվի արժանանալուց, գրում է հեղինակավոր Daily Mail պարբերականը։