Բաժիններ՝

Լավրովը ցինիկություն է անվանել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկումը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ցինիկ և անպարկեշտ է անվանել Եվրամիության կողմից Սիրիայի վիճակի պատճառով նոր պատժամիջոցների հնարավոր սահմանումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ներկայումս Սիրիան արդեն ամբողջությամբ հիշատակվում է որպես հերթական թեմա, որից կարող են կառչել ռուսաֆոբները և սպեկուլյացիաներ կատարելով մարդկանց տառապանքների, սիրիական ճգնաժամի մարդասիրական կողմերի վրա, առաջ քաշել հերթական հակառուսական պատժամիջոցային արշավը»,- հայտարարել է Լավրովը։
«Դա պարզապես անպարկեշտություն է, անազնվություն և ցինիկություն։ Հուսով եմ՝ բոլորն են դա հասկանում»,- ընդգծել է Լավրովը։

Անցած շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ ԵՄ-ն կարող է դիտարկել Ռուսաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու տարբեր տարբերակներ Սիրիայում գործողությունների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս