Չգործած պայթուցիկ սարք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Այդ մասին հայտնել է մի աղբյուր:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասինասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստացել է Պետերբուրգի մետրոյում պայթյունի վերաբերյալ հատուկ ծառայությունների զեկույցները
Արցախյան պատերազմի՝ 1994թ հրադադարի պայմանավորվածությունից հետո Արցախում, ինչպես հայտնի է, խաղաղ չի եղել: Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ երբեմն լարում մտցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի ուղղության վրա: Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր գրանցվել են 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին:
Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում ապրիլի 1-ին նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որին տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում:
«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակված չէ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում է համապատասխան կարգավորում։
Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, ինչպես նաեւ այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու մեջ:
Թուրքական արտադրության լազերային ճառագայթով ուղղորդվող «L-UMTAS» կառավարվող հակատանկային հրթիռները հարմարեցվել են տեղական արտադրության «Atak» ռազմական ուղղաթիռների վրա:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:
«Մենք ձգտում ենք ավելի ակտիվորեն համագործակցել միության մասնակից երկրների հետ: Մեզ կապում է տնտեսական, քաղաքական, մշակութային ու մարդկային հարաբերությունների երկարատեւ պատմությունը: Ես կարծում եմ, որ հուշագրի ստորագրումը եւ դրա դրույթների կատարումը կնպաստի արեւելյան եւ արեւմտյան գործընկերների հետ Մոլդովայի Հանրապետության տնտեսական հարաբերություններում հավասարակշռության հասնելուն»,- ասել է նա:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ:
Norte de Ciudad Juarez մեքսիկական թերթի խմբագրությունը հայտնել է, որ կիրակնօրյա համարը դարձել է վերջինը:
Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի։
Սիրիայում հակամարտության կողմերի հաշտեցման կենտրոնի ռուս սպաներն ստանձնել են Հալեպի մանկատան շեֆությունը:
Մոսկվայում մեր վերջին բանակցությունները թույլ տվեցին նախանշել համատեղ աշխատանքի նոր, հեռանկարային ուղղություններ: Վստահ եմ, որ ռուսհայկական կապերի ողջ կոմպլեքսի հետագա ամրապնդումը երկկողմ հիմքի վրա, ինչպես նաև ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակում, համապատասխանում են մեր ընդհանուր շահերին, նպաստում են Անդրկովկասում և, ընդհանուր առմամբ, եվրասիական տարածքում խաղաղության ու կայունության ապահովմանը:
«Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվեց հրադադարի մասին պայմանագիր: Դա կողմերին հնարավորություն տվեց անցում կատարել հակամարտության քաղաքական կարգավորման փուլ»:
Հարավային Կորեան, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան համատեղ ծովային զորավարժություններ են սկսել Կորեական նեղուցի Չեջուդո կղզու շրջանում: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ին:
Արցախյան հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքից և փոխզիջումային որոշումներից:
Գերմանական Bild am Sonntag պարբերականը Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ հարցրել է Բունդեսթագի թուրք ծագում ունեցող պատգամավորների տեսակետները:
Թուրքիայի Մերսին նահանգի Մեզիթլի գավառում անհայտ անձինք հարձակում են իրականացրել ոստիկանական ավտոմեքենայի վրա:
Ռուսաստանը կարող է Թուրքիայից ապրանքների մատակարարումների սահմանափակումներ մտցնել ի պատասխան նրա գործողությունների: Դա չի բացառել ՌԴ-ի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ պաշտոնակալությունից մի քանի ամիս անց էլ բավականություն է ստանում իր աշխատանքից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը նշանակված է Միացյալ Նահանգների ղեկավարի ավագ խորհրդական, այցով ժամանել է Իրաք:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջի փուլի առաջատարը: Նախնական տվյալներով՝ նա հավաքում է ընտրողների ձայների շուրջ 55 տոկոսը
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաղթում է Սերբիայի նախագահական ընտրություններում 56,5 տոկոսով: