Բաժիններ՝

Թուրքական Atak ուղղաթիռները համալրվել են տեղական արտադրության հակատանկային հրթիռներով

Թուրքական արտադրության լազերային ճառագայթով ուղղորդվող «L-UMTAS» կառավարվող հակատանկային հրթիռները հարմարեցվել են տեղական արտադրության «Atak» ռազմական ուղղաթիռների վրա:

Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` «Roketsan» ընկերության կողմից նախագծված հրթիռների` «Atak» ուղղաթիռների պլատֆորմի վրա կատարված փորձարկումները հաջող են անցել:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրք ինժիներների կողմից նախագծված հակատանկային հրթիռը ավելի կբարձրացնի թուրքական արտադրության ուղղաթիռների մարտունակությունը:

Նշվում է, որ 8կմ առավելագույն և 0.5կմ նվազագույն խոցման հեռահարությամբ «UMTAS» հրթիռները կարող են կիրառվել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային պայմաններում: Հրթիռի տրամաչափը 160մմ, երկարությունը՝ 1800մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է: Այն ուղղորդվում է օբյեկտի ուղղությամբ արձակած լազերային ճառագայթով։

«L-UMTAS»-ն արդեն հարմարեցվել է տարբեր ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, թեթև հարձակողական ինքնաթիռների, ինչպես նաև ցամաքային շարժական ու անշարժ պլատֆորմների վրա:

 Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս