Բաժիններ՝

Բեքչյանը վերադարձել է Ստամբուլ. սպասվում է նրա հանդիպումն Աթեշյանի հետ

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2­-ին վերադարձել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, Բեքչյանին դիմավորել են Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նրա մի խումբ աջակիցներ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»:

Ակնկալվում է, որ ապրիլի 3­-ի հետմիջօրեին Բեքչյանը պետք է այցելի Հայոց պատրիարքարան` հանդիպելու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ընտրված տեղապահը հայտնել է, որ կայանալիք հանդիպումից մեծ ակնկալիք ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930