Բաժիններ՝

«Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե Թուրքիան շրջապատված է անկառավարելի երկրներով, որտեղ տարածված է ռասիզմն ու իսլամատացությունը:

Նախարարը նշել է, որ Թուրքիան այս պահին շատ ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում և ներքին ու արտաքին բուռն պայքար մղում:

«Մենք ակտիվ պայքար ենք մղում ոչ միայն դժվարությունների դեմ, այլ նաև հանուն այն բանի, որ Թուրքիան ողջ աշխարհում կարևոր դերակատարություն ունենա: Մենք ջանում ենք, որ թուրքական դրոշը ծածանվի աշխարհի ամեն անկյունում: Մենք աշխատում ենք, որպեսզի ողջ աշխարհում կայացվող վճիռներում ձայնի իրավունք ունենանք: Ջանք ենք թափում, որպեսզի հակամարտությունները դադարեն, սիրիական պատերազմն ավարտվի, Բալկաններում կայունություն ապահովվի, իսկ Կովկասում Ադրբեջանի հետ միասին կարևոր դերակատարություն ունենանք»:

 Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս