Բաժիններ՝

Ֆլորիդայում ձին հարձակվել է ալիգատորի վրա

ԱՄՆ-­ի Ֆլորիդայի նահանգի արգելոցներից մեկում վայրի ձին հարձակվել է ալիգատորի վրա: Միջադեպի տեսանյութը Facebook-­ում հրապարակել է մի զբոսաշրջիկ, որը դարձել է տեղի ունեցածի ականատեսը։

Դատելով ըստ ամենայնի՝ զբոսաշրջիկներն ավելի շատ անհանգստանում էին ալիգատորի համար, քան ձիու: «Նրան հանգիստ թող»,­-ասել է ականատեսներից մեկը՝ դիմելով կենդանուն:

Սոցիալական ցանցում հոլովակն արդեն դիտել է 583 հազար օգտատեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս