
Զբոսաշրջիկները մեկ տարում 1,4 մլն եվրո են նետել Հռոմի շատրվան

Զբոսաշրջիկները 2016 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 1,4 միլիոն եվրո են նետել Հռոմի Տրեւի շատրվան: Այս մասին գրել է իտալական La Repubblica թերթը: Վերջին անգամ նման հաշվարկները հրապարակվել են 2013 թվականին, նոր արդյունքը նախորդին գերազանցում է 100 հազար եվրոյով:
Ըստ վիճակագրության՝ ճանապարհորդները գերադասում են նետել եվրոներ, դոլարներ եւ իեններ, սակայն վերջին ժամանակներս շատրվանում ավելի ու ավելի շատ են հանդիպում ավստրալական դոլարներ:
Փողը կհանձնվի Caritas կաթոլիկական բարեգործական կազմակերպությանը, որն այն կուղղորդի չքավոր ընտանքների համար անվճար գերշուկայի եւ ճաշարանների ծրագրին, աղքատների համար ապաստարաններին եւ այլ նպատակների:
Հաղորդվում է, որ, բացի մետաղադրամներից, տարբեր ժամանակներում Տրեւիից հանել են մեդալիոններ՝ Կույս Մարիամի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատկերներով, բանալիներ, դնովի ծնոտներ, կողպեքներ, ապարանջաններ, ինչպես նաեւ բազմաթիվ արեւապաշտան ակնոցներ:
Տրեւի շատրվանը խոշորագույնն է Իտալիայում. դրա լայնությունը կազմում է 20 մետր, բարձրությունը՝ 26 մետր: Հավատալիքի համաձայն՝ նա, ով թիկունքով կագնի կառույցի մոտ եւ այնտեղ մետաղադրամ նետի, կրկին կգա Հռոմ: