Փենսը Հարավային Կորեայում այցելել է ԿԺԴՀ-ի հետ մերձակա ամերիկյան ռազմակայան
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է ամերիկյան ռազմակայան, որը գտնվում է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ընկած ապառազմականացված գոտու մերձակայքում, ինչի մասին հաղորդել է Asssociatrd Press գործակալությունը։
Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Մենք ոչինչ չենք բացառում եւ շարունակում ենք ուսուսի կանգնած մնալ Հարավային Կորեայի ժողովրդի հետ»,-ընդգծել է նա: Ընդսմին նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է իրադրությունը կարգավորել «խաղաղ միջոցներով, բանակցությունների օգնությամբ»:
Պլանավորված է Փենսի հանդիպումը երկրի նախագահի պաշտոնակատար Հվան Գյո Անի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն ԿԺԴՀ-ի կողմից աճող սպառնալիքը:
ԱՄՆ-ի փոխնախագահը Հարավային Կորեա է ժամանել տասնօրյա ասիական շրջագայության շրջանակներում: Նրա այցի մեկնարկից մի քանի ժամ առաջ հայտնի է դարձել Փենյանի կողմից կատարված անհաջող հրթիռային արձակման մասին: ԱՄՆ-ը նաեւ սպասում էր հերթական միջուկային փորձարկումը՝ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի առթիվ, սակայն դա տեղի չի ունեցել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: