Եվրոպական միությունն, անդրադառնալով ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըի ձերբակալությանը, կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները:
«Մենք պետք է պնդենք, որ չինական կողմը համաձայնի ֆինանսավորել Հայաստան-Չինաստան երկաթգծի ստեղծումը, որի միջոցով կզարգանա նաև մշակույթը, կրթությունը»։
Շվեյցարիայի Climeworks ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին առեւտրային գործարանը, որը Երկրի մթնոլորտից ներծծում է ածխածթթվական գազը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը շարունակում է իր մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում:
«Շատերը թերագնահատում են Դոնալդ Թրամփին, սակայն մենք տեսանք, թե ինչ տպավորիչ արդյունքների հասավ նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հուսով է, որ ԱՄՆ-ն, չնայած Փարիզի համաձայնագրից դուրս գալուն, կշարունակի կլիմայական փոփոխությունների կանխման աշխատանքը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում:
Հարավային Օսիան պատրաստ է ապահովել հանրապետության տարածքով բեռների տարանցումը Ռուսաստանի եւ Անդրկովկասի երկրների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Իրանի միջեւ, բայց միայն որպես իրավահավասար գործընկեր:
«Միջազգային ճգնաժամային խումբ կոչվածը կատարել է մեծ հանցագործություն՝ տարածաշրջանի ժողովուրդների դեմ, երբ 2000-ականների սկզբին հրապարակեց մի փաստաթուղթ, որում մասնավորապես նշված էր՝ օկուպացված տարածքներ, նաև նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այդ տարածքները չբնակեցվեն հայերով»։
«Հյուծող պատերազմի մեթոդները հենց դրա մասին են խոսում. նա ստեղծում է մթնոլորտ, որտեղ տեսնում է, որ նախ և առաջ՝ իրենց ոչ ոք չի կարող պատժել, թեև նա խախտում է զինադադարը կոպտորեն, որևէ մեկը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Հայաստանը, չի դարձրել այդպիսի կոպիտ խախտումները որևէ քաղաքական օրակարգի հարց»։
WikiLeaks պորտալը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր չափաբաժին է հրապարակել Vault 7 ընդհանուր վերտառությամբ հրապարակումների շարքի շրջանակներում։
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 2-ին հավանություն է տվել գահից Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին:
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին այցելեց Շոտլանդիա, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանի խոսնակ Քեն Մակինտոշի, Էդինբուրգի քաղաքապետ Ֆրանկ Ռոսսի, Միջազգային զարգացման և Եվրոպայի հարցերով նախարար Ալասդեր Ալլանի հետ։
Նավաշինարարներն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին են հանձնել Gerald R. Ford ավիակիրը:
Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն գործի է անցել: Մաղթում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը բարի լինի հայ համայնքի համար»,-նշել է Փայլանը:
Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայից երկիր ավելի վաղ արգելված մթերքների ներկրման սահմանափակումները, բացի լոլիկից:
Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ադրբեջանցի Մալիք Բաբաևի բողոքն ընդդեմ Ադրբեջանի կառավարության:
Աֆղանստանի մայրաքաղաքում հազարից ավելի մարդ է դուրս եկել ցույցի՝ պահանջելով երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի հրաժարականը, որը, նրանց կարծիքով, չկարողացավ կանխել ահաբեկչական գործողությունը, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին եւ տասնյակ կյանքեր խլել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրի Գերագույն դատարանին՝ պահանջելով վերականգնել ներգաղթի ոլորտում իր հրամանագրի գործողությունը, մասնավորապես, առավելապես մի շարք մուսուլմանական պետություններից երկիր քաղաքացիների մուտքի արգելքը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «պատմական սխալ» է համարել ԱՄՆ-ը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին:
Երկրաշարժը զգացվել ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ իր երկիրը կարող է մինչեւ 2025 թվականը 2,7 միլիոն աշխատատեղ կորցնել, եթե կատարի համաձայնագրի դրույթները:
Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր է հեռու Բելգրադից: