Բաժիններ՝

Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորը Թուրքիայում ձերբակալվել է

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-­ը, պատգամավորի ձերբակալման մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը:

«Դիարբեքիրի փաստաբանների պալատ մեր այցելությունից հետո կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրը ձերբակալվել է»,­-հայտնել է նա: Դիարբեքիրի դատարանը մայիսի 30­-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել:

Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավորների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում:

Դատախազը պահանջել է նրան 1­3 տարվա ազատազրկման դատապարտել: Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետ եղած ժամանակ մի քանի անգամ ներողություն էր խնդրել Հայոց ցեղասպանության համար: Նա հայտնի է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման գործում ունեցած մեծ աջակցության համար։ Բայդեմիրը 2014 թվականին եկել էր Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդ ու ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս