Բաժիններ՝

Քաբուլում յոթ մարդ է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում յոթ մարդ է զոհվել հակակառավարական ակցիայի ընթացքում: Այդ մասին հայտնել է Tolo News­-ը՝ հղում անելով բժիշկներին:

«Զոհվածների թիվը հասել է յոթի»,­-ասված է Twitter-­ում հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր մեկ մարդու զոհվելու մասին: Խոսքը վերաբերում է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի առաջին տեղակալ Մոհամադ Սալեմին: Նաեւ հաղորդվում է վիրավորների մասին: Բերման են ենթարկվել հակակառավարական ակցիայի առնվազն վեց մասնակիցներ: Հիվանդանոցներից մեկի տվյալներով՝ յոթ զոհվածներից երկուսը մահացել են գլխին ստացած հրազենային վերքերից:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ հունիսի 2­-ին Քաբուլում մեծ թվով մարդիկ են հավաքվել ահաբեկչական գործողության վայրից ոչ հեռու, որն առնվազն հարյուր մարդու կյանք խլեց: Բողոքավորներհ պահանջում են Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի կառավարության հրաժարականը: Reuters գործակալությունը, վկայակոչելով ակնատեսների, հայտնել է, որ ոստիկանությունն սկսել է օդ կրակել այն բանից հետո, երբ ցուցարարներից ոմանք փորձել են ճեղքել ոստիկանական արգելաշղթան:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրանետներ է կիրառում բազմությունը ցրելու համար: Բողոքավորները պնդում են, որ ոստիկանությունը «միտումնավոր է կրակ բացել իրենց վրա»: Ավելի ուշ ցուցարարներին ցրելուն միացել են զինվորականները:

Քաբուլում ահաբեկչությունը կատարվել է մայիսի 31­-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթեցվել է մայրաքաղաքի դիվանագիտական թաղամաս մուտքի հսկիչ անցակետի մոտ: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տուժել են շուրջ 600-­ը: Պայթյունի ալիքից վնասվել է ավելի քան 50 ավտոմեքենա, ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են մերձակա շինությունները, վնաս է հասցվել մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս