Բաժիններ՝

«ՀԱՊԿ-ի հավաքական ուժերն աշնանը վարժանքներ կանցկացնեն նոր ձևաչափով». Լուկաշենկո

Բելառուսն առաջարկում է ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի մաշտաբային ձեւ փորձարկել 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական վարժանքների ընթացքում: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում ելույթ ունենալով կազմակերպության անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը:

«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ, ընթացիկ տարվա աշնանը պլանավորվում է փորձարկել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի կազմավորումների համատեղ պատրաստության նոր, ավելի ընդգրկուն ձեւ՝ օպերատիվ ռազմավարական վարժանքներ, որոնց ընթացքում կգնահատվի շտաբների եւ զորքերի՝ համատեղ գործողություններ իրականացնելու պատրաստության մակարդակը»,-ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ միայն զորքերի գործողությունները փորձարկել հավաքական անվտանգության տարբեր տարածաշրջաններում, այլեւ մշակել ժամանակակից սպառնալիքների կանխմանն ուղղված գործողություններ, սպառնալիքներ, որոնք արդեն հիբրիդային ձեւեր են ստացել:

«Դրանք այսօրվա իրողություններն են եւ կազմակերպությունից պահանջում են համապատասխան արձագանք»,-նշել է պետության ղեկավարը:

Նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներին՝ արագացնել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ տեխնիկական ապահովման համաձայնագրի պատրաստումը:

«Դրա իրականացումը գործնական ուղղվածություն ունի եւ թույլ կտա հավաքական ուժերի գործողությունների ապահովման բազմաթիվ չկարգավորված հարցեր հանել ինչպես նրանց կողմից մարտական առաջադրանքներ կատարելիս, այնպես էլ ուսումնառության ընթացքում»,-ասել է Բելառուսի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս