Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության մեխանիզմի կարիք ունեն. Զարիֆ

Պարսից ծոցի երկրները տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման արդյունավետ մեխանիզմի ստեղծման կարիք ունեն: Այդ մասին հայտարարարել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը՝ Օսլոյում ելույթ ունենալով միջազգային հակամարտությունների լուծմանը նվիրված բաց համաժողովից (Oslo Forum) առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում:

«Ներկա իրավիճակում մենք միանգամայն անհրաժեշտ ենք համարում մեր տարածաշրջանում մշտական մեխանիզմի ստեղծումը երկխոսություն, կոնսուլտացիաներ վարելու եւ հակամարտությունները լուծելու համար: Դա հարկավոր է ոչ միայն մեր հարավային հարեւանների միջեւ ներկայիս հակասությունները լուծելու համար,-նշել է Զարիֆը:-Ինձ թվում է, որ այստեղ այս կամ այն ձեւով հաջող կլիներ այն մոտեցումը, որը կիրառվել է Հելսինկիում (Հելսինկիի գործընթաց): Վստահ եմ, որ եթե այն աշխատել է Եվրոպայում սառը պատերազմի թեժ շրջանում, ապա մեզ մոտ էլ քաղաքական կամքի առկայության պայմաններում պետք է որ ստացվի»: Զարիֆն ընդգծել է, որ Իրանը տարածաշրջանում երկխոսության կոչ է անում ահա արդեն 30 տարուց ավելի: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատող մեխանիզմի առկայությունը կկարողանար կանխել 1990 թվականին Իրաքի ներխուժումը Քուվեյթ եւ դրան հաջորդած իրադարձությունները, որոնց արձագանքները մինչ այժմ մեծ լարվածություն են ստեղծում տարածաշրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս