Ադրբեջանի բանտում լրագրողին տանջանքների են ենթարկել, իսկ նրա եղբորը՝ սպանել
Ադրբեջանի իշխանությունների դեմ հանդես եկող՝ լրագրող, ադրբեջանական 7gün.az կայքի գլխավոր խմբագիր Դավիդ Շիրալիևը 2014 թ. օգոստոսի 30-ին ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ապօրինի ձերբակալվել է և մինչ օրս անազատության մեջ բռնության ու տանջանքների է ենթարկվում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական bastainfo.com կայքը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Շիրալիևի փաստաբանը: Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, հասարակական կազմակերպություններին՝ խորն ուսումնասիրել այս հարցը: Փաստաբանն ավելացրել է նաև, որ 2014 թվականից սկսած՝ իր և իր պաշտպանյալի նկատմամբ բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել, իսկ Շիրալիևի եղբայրը դաժանորեն սպանվել է: