Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին ձերբակալվել է
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Ասլանը ձերբակալվելու մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին, սակայն մեկ օր անց ազատ էր արձակվել:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: