Բաժիններ՝

«Գյուղն ասես ռմբակոծել են». Լեսբոս կղզու քաղաքագլուխը՝ երկրաշարժի մասին

Հունաստանի Լեսբոս կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մեկ կին, վիրավորվել 15 մարդ, Վրիսա ավանում ավերվել է տների մեծ մասը, առանց կացարանի են մնացել հարյուրավոր մարդիկ: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:

6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 12-ին ժամը 15:28-ին Հունաստանի արեւելքում Լեսբոս եւ Խիոս կղզիների միջեւ: Դրան հետեւել են 4,8 մագնիտուդով հետցնցումը եւ պակաս ուժգնությամբ մի քանի ցնցումներ: Երկրաշարժն ավերածություններ է գործել նաեւ Թուրքիայում, որը հեռու չի գտնվում էպիկենտրոնից:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լեսբոս է ուղարկել ներքին գործերի փոխնախարար Նիկոս Տոսկասին եւ քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության եւ ենթակառուցվածքի նախարարության մի խումբ տեխնիկների եւ փորձագետների: Նրանք պետք Էէորոշեն տուժած շրջանների վնասը եւ շուտափույթ վերականգնման պլաններ կազմեն:

«Գյուղն ասես ռմբակոծել են»,- ասել է կղզու քաղաքագլուխ Սպիրոս Գալինոսը, որը Վրիսա գյուղում ուղեկցել է կառավարական պատվիրակությանը: Տներից մեկի փլատակների տակ զոհվել է մի կին՝ երկու երեխաների մայր, նրա ամուսինը թեթեւ վերքեր է ստացել:

Հրշեջները փլատակներից դուրս են բերել երեք մարդու: Վիրավորել է երեք մարդ, հաղորդում են տեղական իշխանությունները: Առավել ծանր վնասվածքներ է ստացել շուրջ 15 մարդ, մեծ մասին առաջին օգնությունը ցույց տալուց հետո թողել են հիվանդանոցներից: Շրջանի գրեթե 500 բնակիչներ գիշերն անցկացրել են կղզու այլ մասերի վրաններում եւ հյուրանոցներում՝ երկյուղելով հետցնցումներից:

Տեղական իշխանությունների նախնական գնահատմամբ՝ Վրիսայում շենքերի 70 տոկոսն ավերված է կամ դրանց լուրջ վնաս է հասցված: Ավերածություններ կան նաեւ Պլոմարի քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս