Բաժիններ՝

Ադրբեջանցի ընդդիմադիրը մատնացույց է արել երկրում իշխանությունների ճնշումների ուժգնացման հանգամանքը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սեզար Պրեդան հունիսի 13-ին կհանդիպեն Ադրբեջանի ընդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ, որոնցից մի քանիսը ներկայումս ճաղերի հետևում են:

Ազգային ճակատ կուսակցության նախագահ, բանտարկության մեջ գտնվող Ալի Քերիմլիի խոսքերով՝ ադրբեջանական իշխանությունները ավելի են սաստկացրել առանց այն էլ գոյություն ունեցող ճնշումները երկրի հասարակության բոլոր շերտերի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական azadliq.info կայքը, Քերիմլին նշում է.

«Ադրբեջանում ճնշումներն ու բռնությունը երբեք էլ չեն դադարել, դրանք ավելի են ուժգնացել հատկապես վերջին ամիսների ընթացքում: Սրա մասին են խոսում վերջին ձերբակալությունները լրագրողների շրջանում: Սա ուղղակի սարսափելի և անընդունելի է, պետք է վերջ տալ այս ամենին: Ես, լինելով ընդիմադիր կուսակցության ղեկավար, հիմա գտնվում եմ բանտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930