Մեթիսը, ինչպես հայտնել է Պենտագոնը, Իրաքում գտնվելու ընթացքում հանդիպում է ունեցել Բարզանիի, ինչպես նաև Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ: Պենտագոնի ղեկավարը հորդորել է քրդերին երկխոսություն վարել Իրաքի իշխանությունների հետ տարաձայնությունները կարգավորելու համար, ասված է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Էրդողանը բացահայտ ցուցադրում է բռնապետական հատկանիշներ: Քննադատությունների, այլախոհների, փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքն անընդունելի է»,- հավելել է Ավստրիայի արտգործնախարարը:
Ռմբակոծության է ենթարկվել Եմենի մայրաքաղաք Սանայի հյուսիսային հատվածը: Ավիահարվածների հետևանքով վիրավորվել են նաև տասնյակ մարդիկ:
«Ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Այս րոպեներին դուք տեսնում եք, որ կրակը փաստորեն վերացված է, սակայն շատ ժամանակ է անհրաժեշտ այս տարածքը մինչև վերջ մշակելու համար: Մարդիկ աշխատում են 24-ժամյա ռեժիմով, ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն բոլորին»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 23-25-ը կայցելի Ղազախստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհակալություն է հայտնել Չելսի Քլինթոնին՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների դստերն այն բանի համար, որ վերջինս հանդես է եկել ի պաշտպանություն նախագահական զույգի որդու՝ Բերոն Թրամփի:
Անգոլայում բացվել են ընտրատեղամասերը, որտեղ այս երկրի քաղաքացիները պետք է երկրի նախագահ ընտրեն այն բանից հետո, երբ նրա 38 տարվա անփոփոխ ղեկավարը՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը, որոշում ընդունեց իր թեկնածությունը չառաջադրել նախագահի ընտրություններում:
Էրդողանը խոստացել է անհրաժեշտության դեպքում բոլոր ճակատներում ռազմական պայքար ծավալել թուրք զինյալների դեմ:
Ռուս-թուրքական պատվիրակությունների միջև օգոստոսի 18-22-ն ընկած ժամանակաշրջանում տեղի է ունեցել MatchMaking ֆորմատով 196 հանդիպում:
Նախնական տվայլների համաձայն՝ ոչնչացվել է 3 գրոհային:
Օգոստոսի 23-ի կեսօրից այդ շրջանում չկա էլեկտրականություն, զբոսաշրջիկներն ու տեղի բնակիչները երկյուղում են, որ առաջիկա ժամերին կարող են խնդիրներ սկսվել՝ կապված նաև ջրամատակարարման հետ:
Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն անհատական սահմանափակումներ է կիրառել Ռուսաստանի չորս քաղաքացիների դեմ ԿԺԴՀ-ի հետ առեւտրական պարտավորագրերի պատճառով: Նրանց թվում են՝ Ռուբեն Կիրակոսյանը, Միխայիլ Պիսկլինը, Անդրեյ Սերբինը և Իրինա Խուիշը:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ պաուերլիֆտինգի աշխարհի չեմպիոնը մահացել է գլխին ստացած բազում հարվածների հետևանքով:
«Մենք սպասում ենք, որ իրաքի քրդերը կհրաժարվեն անկախության հանրաքվեի անցկացումից»,- Բաղդադում իրաքյան գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
Մուրադ Միհրանը Ստամբուլում հայտնի է եղել նաև որպես ոսկերիչ: Նա թաղվել է Մալըքլըի հայկական եկեղեցում, և թաղումը տեղի է ունեցել զինվորական կարգով` պատվո պահակախմբի ուղեկցությամբ:
«Հնարավոր է, թեպետև հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից կարող է ինչ-որ դրական բան ստացվել»,- հավելել է նախագահը:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները:
Լրագրողուհին նյութ էր պատրաստում Պետեր Մադսենի և նրա «Նաուտիլուս» սուզանավի մասին: Սուզանավը կառուցվել է 2008 թվականին և այն ժամանակ համարվում էր ամենամեծ մասնավոր սուզանավն աշխարհում:
«Այսպես թե այնպես մենք կառուցելու ենք այդ պատը, նույնիսկ եթե հարկ լինի դադարեցնել սեփական կառավարության աշխատանքը»,- հայտարարել է նա Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ընթացքում:
Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել է Դոնալդ Թրամփին:
Վրաստանի խորհրդարանն օգոստոսի 23-ին պատրաստվում է գումարել արտահերթ նիստ՝ քվեարկելու հրդեհաշիջմանը զինվորականներին ներգրավելու մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրի շուրջ:
Զինվորականներին չի պլանավորվում օգտագործել Բորժոմի կիրճում: Հիմնական նպատակը հրդեհի մարումն է Գորիի մունիցիպալիտետում:
Օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել Վրաստանում՝ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում (Դաբա գյուղի մոտ), և Վրաստանի իշխանություններն օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Օգոստոսի 17-ի երեկոյան միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Վերջին տվյալներով՝ մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 100-ը տուժել է: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Հորդառատ անձրևներ ու քամու ուժգին պոռթկումներ են սպասվում նաև Ցյանսիի, Հունանի, Հույչժոուի, Յուննանի նահանգներում, Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում և Հայնան կղզում:
Եվ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարևոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի և Արցախի համար կարևոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, և եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով:
Քվինսլենդի Կենտրոնական համալսարանից էկոլոգ Ալիսթեր Մալզերը նշում է, որ վայրի բնության մեջ այդ կենդանիների նկատմամբ դիտարկումների վերջին քսան տարվա ընթացքում ոչ մի անգամ սպիտակ կոալա չի տեսել:
Դատարանի վճռով՝ վճարման գումարի մեջ մտնում են 68 մլն դոլար որպես փոխհատուցում բարոյական վնասի համար և ևս 340 մլն դոլար՝ տուգանային տուժանքի տեսքով:
«Թալաք» բառի եռակի արտասանությամբ ապահարզան նախատեսված չէ ո՛չ Ղուրանով, ո՛չ էլ շարիաթով: Այն արգելված է Պակիստանում և Բանգլադեշում, սակայն Հնդկաստանում միասնական քաղաքացիական օրենսգիրք չկա, ընտանեկան օրենսդրության հարցերը լուծվում են կրոնական սովորույթներին համապատասխան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում առաջարկելու է խաղաղապահներ տեղակայել Դոնբասում: