Նվազագույնը 10 մարդ է զոհվել այսօր առավոտյան Աֆղանստանի Կունար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խնդրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում, հայտնում է Reuters-ը:
Փետրվարի 27-ին Դեղին ծովում երկու նավ է բախվել, ինչից հետո դրանցից մեկը խորտակվել է, անհետ կորել է 10 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Տղամարդը գնդակահարել է իր ընտանիքի 4 անդամներին ու այնուհետ ինքնասպան է եղել ԱՄՆ Վաշինգտոն քաղաքի Մեյսոն շրջանում, հայտնում է տեղի ոստիկանությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացրած բանաձևի տեքստը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, հայտնում է BBC-ն:
Լեգենդար երգիչ Ջոն Լենոնի այրին՝ ճապոնացի ավանգարդ նկարիչ Յոկո Օնոն, տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկը թոքաբորբի կասկածով, հայտնել է նրա ներկայացուցիչը, տեղեկացնում է BBC-ն:
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 02.00-ին), հայտնում է BBC-ն:
Կյանքի 79-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Թոնի Բերթոնը, որը ճանաչում է ստացել «Ռոքի» ֆիլմերի շարքում Թոնիի դերի շնորհիվ:
Մումբայի իշխանություններն արգելել են քաղաքի 16 գոտիներում սելֆի անել այն բանի պատճառով, որ ոստիկանությունը կարծում է, թե սելֆին սպառնում է կյանքին, հայտնում է The Guardian-ը:
Ճապոնիայի բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է 2015 թվականին, գրանցել է բնակչության թվի կրճատում, հայտնում է NHK-ը:
Սիրիայի հետ սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը գավառի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգայ Լավրովը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց երաշխիք այն մասին, որ Սիրիայում զինադադարը կիրականացվի, չկա, հայտնում է RIA Novosti-ն:
Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները:
Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Վրաստանի եվրոպական ու հյուսիսատլանտյան հարցերով ինտեգրման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գերեզմանոցում, հայտնում է Interfax-ը:
Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական կողմից ստացել են նոր առաջարկություն: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»՝ հղում կատարելով «Տաբուլա» TV-ին:
Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով գտնվում է Շանհայում՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում իր երկրին սպասվում են տնտեսական լուրջ խնդիրներ:
Թուրքիան անհանգստացած է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համագործակցության ֆորումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանն ու Արաբական պետությունների լիգան միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչության դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը:
Ավտոներկրողներին անհանգստացնում է այն որոշումը, որ տարեկան մեկ մեքենա պետք է ներկրեն Ռուսաստանից. «Ցանկացած ավտոներկրող նորից սկսելու է անձնագրեր փնտրել, ու վաճառելուց նորից ԱԱՀ է գոյանալու՝ 16.67%, իսկ մեքենայի վաճառքից այդքան տոկոս վճարելն անհնար է: Ուստի մեզ նորից անվանելու են գող, նորից հետաքննչական մարմիններն են մեզ փնտրելու, առքուվաճառքի գներն են նորից կասկածի տակ դնելու, նորից տուգանվելու ենք»:
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ:
Ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս մտադիր են իրականացնել միջմայրցամաքային բալիստիկ Minuteman 3 հրթիռի գործարկում, որը չի ունենա մարտական լիցք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքին:
Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվում են այսօր, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանում ևս մեկ բանկ է սնանկ ճանաչվել՝ United Credit Bank-ը, հայտնում է contact.az-ը:
Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն այց կկատարեն Բաքու:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում դադարեցման ռեժիմի բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ի կեսգիշերին:
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ստուգումներ իրականացնել այն անձանց նկատմամբ, ովքեր հատում են ԵՄ երկրների սահմանները, հայտնում է Reuters-ը:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ կապված Եմենում վերջինիս վարած օպերացիայի հետ, հայտնում է Euronews-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում գնդակահարվել էր Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը:
ԱՄՆ-ը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը հաջողություն ունենա: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է Euronews-ը: