Ադրբեջանի իրավապահ մարմինները դարձյալ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվի մերձակայքում գտնվող Նարդարան բնակավայրում, հայտնում է APA գործակալությունը: Հաղորդվում է 32 ձերբակալվածի մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ կառավարության առաջարկությունը՝ Հայաստանի հետ անցկացնել բանակցություններ երկիրը միջպետական ֆինանսաարդյունաբերական «Պաշտպանական համակարգեր» խմբի մեջ ընդգրկելու վերաբերյալ, որը ստեղծվել է Բելառուսի հետ միասին:
Ամերիկացի ազդեցիկ կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, «Ադրբեջանի ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծի (HR 4264) հեղինակ Քրիստոֆեր Սմիթը կոչ է արել ԵԱՀԿ-ի ղեկավարությանը, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը քննարկել քաղբանտարկյալների ու Ադրբեջանում մամուլի ազատության ճնշումների հարցերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը գաղտնազերծել է արխիվը, որտեղ պահվում է նացիստական Գերմանիայի 28 հազար էջ փաստաթուղթ, հայտնում է «Կոմերսանտը»:
Զիկա տենդով վարակման առաջին դեպքն է գրանցվել Կուբայում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը: Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:
«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները մարտի 2-ին ականանետներից եւ ծանր հրանոթներից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը: Ինչպես տեղեկացնում Firat լրատվական գործակալություը, նրանց կողմից արձակված արկերը պայթել են Շեյխ Մաքսուդի եւ Աշրաֆիայի շրջաններում, որտեղ ապրում է քաղաքի քուրդ բնակչությունը: Նախնական տվյալներով՝ զոհվել է երկու եւ վիրավորվել՝ հինգ մարդ:
Թուրքիան շոկի մեջ է. իրավիճակում, երբ նախագահը հայտարարում է Սահմանադրական դատարանի որոշմանը հավանության չարժանացնելու մասին, հարց է ծագում ղեկավարի լեգիտիմության ու նախկին տեսքով պետության հետագա գոյության վերաբերյալ, գրում է Al-Monitor պարբերականը:
Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ կզբաղվի երեխաների դաստիարակությամբ ու տնային գործերով, եթե իր վայր դնի Չեչնիայի ղեկավարի պաշտոնը, հայտնում է TASS-ը:
«Դպրոցական տարիներին մենք դպրոցում ընդունված չէինք, մեր մասին միշտ լսում էինք՝ սրանք հայեր են, գյավուրներ են, հեռու մնացեք սրանցից… Ես դպրոցը չավարտեցի և ստիպված էի 5-րդ դասարանից դուրս գալ ու աշխատել՝ օգնելով ծնողներիս՝ հոգալու առօրյա ընտանեկան հոգսերը: Միայն հետո, շատ տարիներ անց մենք հասկացանք, թե ի՞նչ է նշանակում՝ լինել հայ, և ես որոշեցի մկրտվել՝ վերադառնալ իմ ինքնությանը: Մեր ընտանիքում միայն կինս էր դժգոհ այդ որոշումից, թեև ինքը ևս հայ էր»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շարունակել աշխատանքը խոշորագույն նավթարդյունահանող երկրների հետ, քանի որ ոչ բոլորն են բացատրել իրենց հայացքները նավթի արդյունահանման ծավալների սառեցման գաղափարի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միհրան Փրկիչ Գյուլթեքինը պատմում է, որ Ցեղասպանությունից հետո Թուրքիայի տարածքներում մնացած քիչ քանակությամբ հայերն իրենց ապրած տարածաշրջանների քաղաքական և կրոնական պատկանելությունների հետ են ձուլվել.
Անկարան մերժել է ՆԱՏՕ-ի նավերին՝ մուտք գործել թուրքական տարածքային ջրեր, որպեսզի իրականացնեն դաշինքի առաքելությունը Էգեյան ծովում մաքսանենգների դեմ պայքարի շրջանակում: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփը «սուպերերեքշաբթիի» արդյունքներով ամրապնդել են իրենց դիրքերն իրենց կուսակցություններում ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու համար, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական ուժերը հետեւել եւ բռնել են անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ գոտում թուրքական օդուժի կողմից խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի օդաչու Օլեգ Պեսկովին սպանած թուրք հրամանատարին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը` հղում անելով իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությանը, որն էլ իր հերթին մեջբերել է ռուսաստանյան Russia Today հեռուստալիքի արաբական ծառայության հաղորդագրությունը:
Վաշինգտոնում կարծում են, որ հարկավոր է շտապ հստակություն սահմանել Սիրիայի այն տարածքներում, որտեղ զինադադար է տիրում: Այդ մասին Interfax-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտում աղբյուրը:
Մարտի 2-ին ավելի վաղ Մոսկվայի իշխանություններն ավտոմոբիլիստներին հորդորել են հրաժարվել անձնական փոխադրամիջոցներով ուղեւորություններից՝ ձյան սաստիկ տեղումների պատճառով, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Քաղաքապետարանում նաեւ հայտնել են, որ ամբողջ օրվա ընթացքում սպասվում են բարդ եղանակային պայմաններ. ձյուն, մերկասառույց, ձնահյուսեր ճանապարհներին:
Երեկ երեկոյան Ադրբեջանի Ադրբեջանի Լերիքի շրջանի Ալիաբադ գյուղի դպրոցի տնօրեն Ադիլ Ռահիմովը դանակահարել է իր հարևանին, հայտնում է Report-ը:
ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում ամենագնացը մխրճվել է Sweet Tomatoes Pizza ռեստորանի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 8-ն ստացել է վնասվածքներ:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը Ռուսաստանին մեղադրել է այն բանում, որ վերջինս նպատակաուղղված օգնում է Սիրիայի կառավարությանը փախստականների հետ կապված ճգնաժամի ստեղծման հարցում՝ այն Եվրոպայի դեմ որպես զենք օգտագործելու համար:
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում Հյուսիսային Սիդնեյի նորընտիր պատգամավոր Թրենթ Զիմմերմանն իր առաջին ելույթում կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պատգամավորը Ներկայացուցիչների պալատում կփոխարինի հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին, ով ներկայում Ավստրալիայի դեսպանն է ԱՄՆ-ում և երկար ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովն է եղել:
Մոսկվայում եղանակային պայմանների վատթարացման հետևանքով հետզհետե ավելանում է չեղյալ հայտարարված թռիչքների թիվը: Համաձայն «Շերեմետևո» ու «Դոմոդեդովո» օդանավակայանների էլեկտրոնային չվացուցակի, «չեղյալ հայտարարված» կարգավիճակ ունի ավելի քան 100 ներքին ու միջազգային չվերթ:
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակը: Վարկանիշի առաջին տեղը բաժին է հասել L’Oreal ընկերության համասեփականատեր ֆրանսուհի Լիլիան Բետանկուրին: Նրա կարողությունը գնահատվում է 36,1 մլրդ դոլար:
LifeNews-ը հրապարակել է Մոսկվայում նախօրեին 4-ամյա հիվանդ փոքրիկին գլխատած դայակի՝ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննության տեսանյութը: Կնոջ կցկտուր խոսքից պարզ է դառնում, որ նա իր ամուսնու հետ ապրել է 12 տարի, իսկ վերջերս ամուսնալուծվել է Ուզբեկստանում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե պատրաստ է թողնել նախագահի պաշտոնը, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե «դա ցանկանա Սիրիայի ժողովուրդը»:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է ներկուսակցական ընտրություններում Թեննեսիում, Ջորիջիայում, Ալաբամայում և Մասսաչուսեթսում, հայտնում է BBC-ն:
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցոթյան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ:
Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
Կալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր է դարձել, տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը: