«Պատմական տարբեր ժամանակներում ռուս-թուրքական մերձեցումներն ու առճակատումները մեզ համար խիստ բացասական հետևանքներ են ունեցել։ Մենք նաև չպետք է էմոցիոնալ արձագանքենք ռուս-թուրքական առճակատմանը, դրա շուրջ Ռուսաստանում ծավալվող դիսկուրսներին, և այլն»։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է»,-անդրադառնալով ԼՂ հակամարտությանը այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Նախորդ տարին կարևոր էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից»,-այս մասին Երևանում լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին` ամփոփելով իր երևանյան այցը:
Աշխարհի միլիարդատարերի ցանկում հայազգի միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկ ին (Հարությունյան), ով 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ հորիզոնականը: 3,1 մլրդ կարողությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում, արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանը` 2,2 մլրդ դոլար կարողությամբ 810-րդն է, իսկ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը` 1,4 մլրդ դլարով զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը:
Երբ լուրեր տարածվեցին, որ Սարոյանի տունը հերթական անգամ աճուրդի է հանվել, և ճակատագիրը վտանգված է, պարոն Ջանիբեկյանը որոշեց, որ ճիշտ կլինի այն ձեռք բերել, քանի որ ինքն անձամբ շատ բարձր է գնահատում Վիլյամ Սարոյանի գրական ժառանգությունը:
Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, երեկ հրապարակվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայում Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերջին մասը։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին քրդերի հետ միասին Թուրքիայի հարավային ափերի մոտ ինչ-որ «ահաբեկչական գոտի» ստեղծելու մեջ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախատեսում է մոտ օրերս հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ։
«Կիև-Թել Ավիվ» ավիաչվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքի ժամանակ դիմապակու ճաքի հետևանքով ստիպված է եղել վերադառնալ «Բորիսպոլ» օդանավակայան, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:
«Վրաստանն իր բոլոր հարևանների հետ հարաբերվում է համերաշխության սկզբունքով»,- այս մասին այսօր լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ընթացքում ասաց Վրաստանի ԱԳՆ նախկին աշխատակից, վրացի վերլուծաբան Վասո Կապանաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին:
Վրաստանի հարավում՝ Ադիգենի շրջանային կենտրոնում, զանգվածային կռիվ է ծագել տեղի իսլամադավան ու քրիստոնյա վրացիների միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 1-ին հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդդիմադիր խմբավորումների զինյալներին համաներում է առաջարկել ու հնարավորություն՝ վերադառնալ խաղաղ կյանքի: Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում, տեղեկացնում է TASS-ը:
Թուրքիայում սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են լուրն այն մասին, որ ռուս սիրուհին որդի է պարգևել Թուրքիայի փոխվարչապետ Թոգրուլ Թյուրքեշին: Տղային անվանել են Ալփարսլան՝ ի պատիվ Թյուրքեշի հոր, ով քաղաքական գործիչ է եղել:
Վիկտոր Յանուկովիչը նախկինի պես հանդիսանում է Ուկրաինայի նախագահը, քանի որ իր լիազորությունները վայր չի դրել: Նա մտադիր է Ուկրաինա վերադառնալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է անում Մոսկվայում դայակի կողմից երեխայի սպանության պատմությունը չկապել ազգային հարցի հետ, հայտնում է LifeNews-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Ինչպես հայտնում է «ԱզերԹաջը», Ալիևը կարևորել է ԵԽԽՎ նախագահի այցը այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթարդյունահանումը փետրվարին կրճատվել է նորագույն պատմության մեջ ամենաբարձր ամսական մակարդակից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր հետազոտությանը:
Այդուհանդերձ, Սիրիայի զինադադարը չի անցնում առանց սադրանքների: «Ջաբհաթ ալ-Նուսրայի» զինյալները կրակի տակ են վերցրել Հալեպ քաղաքը: Այդ նահանգում գործում են նաև ահաբեկչական այլ խմբավորումներ, որոնք փորձում են խափանել խաղաղ համաձայնագիրը:
Արդեն հայտնի է դարձել, որ զոհվածը հայտնի գերմանացի ճանապարհորդ Մանֆրեդ Ֆրից Բայորատն է, ով անհետ կորել էր գրեթե 1 տարի առաջ, գրում է Daily Mail-ը:
Հիմնական պայմանավորվածությունը Ադրբեջանից բնական գազի հավելյալ ծավալների ստացման վերաբերյալ, փաստացի, ձեռք է բերվել:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Թուրքիա ուղևորություններ կատարելու վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել երկիր ուղևորություններից, հայտնում է LifeNews-ը:
Ադրբեջանը Եվրամիությանն է ներկայացրել ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ: Մենք արդեն քննարկումներ ենք կատարել՝ կապված դրա հետ:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը խոստացել է հավելյալ օգնություն տրամադրել իրաքցի զինվորականներին՝ ԴԱԻՇ-ի դեմ արագ հաղթանակ տոնելու համար, հայտնում է Euronews-ը:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բաքվում ընդլայնված կազմով հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է APA գործակալությունը:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մասնակի չեղյալ է հայտարարում ցերեկային թռիչքները՝ կապված թռիչքուղու վերանորոգման աշխատանքների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով օդանավակայանը ղեկավարող TAV Georgia ընկերությանը:
2016 թվականին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 8 զինծառայող: Այս մասին հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI): Կառույցն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ եւ ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա: «Խազար»-ի` փետրվարի 29-ի դրությամբ տեղեկություններով` մահացածներից 4-ը մարտական, 4-ը` ոչ մարտական կորուստ է:
Lufthansa ավիաընկերության Շանհայից Մյունխեն չվերթ իրականացնող ինքնաթիռում 10-ամյա աղջիկ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրին: