Ասանժը Կատալոնիայի շուրջ տեղի ունեցողն առաջին ինտերնետ-պատերազմ է համարում
WikiLeaks կայքի հիմնադիր Ժուլիան Ասանժը Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակն աշխարհում առաջին ինտերնետ-պատերազմ է անվանել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ասանժն ընդգծել է, որ նահանգի քաղաքացիները և ղեկավարությունը հանրաքվեի կազմակերպման համար օգտագործում են համացանցը, իսկ իսպանական հետախուզությունը անց է կացնում տեղեկատվական հարձակումներ` սառեցնելով հեռահաղորդակցության ցանցերը:
WikiLeaks-ի հիմնադրի խոսքով՝ Կատալոնիայում տեղի ունեցողը հանդիսանում է բեռլինյան պատի տապալումից հետո մարդկանց և պետության միջև ամենամասշտաբային կոնֆլիկտն Արևմուտքում:
Կատալոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի 1-ին անկախության հանրաքվե անցկացնել, որը Մադրիդը չի ճանաչում: