
Յոհանես Հանը կայցելի Հայաստան

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Յոհանես Հանը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Հոկտեմբերի 2-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Յոհանես Հանի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։